×


Սոնե Սիլվերը՝ ամուսնության, մեղրամսի եւ առաջիկա անելիքների մասին

Սոնե Սիլվերն ու ընտրյալը՝ Արսենը, հոկտեմբերի 1-ից այր ու կին են. զույգը պսակադրվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ավանդական խնջույքի փոխարեն հարազատների հետ բացօթյա հավաքույթ են արել.«Որոշեցինք տարբերվել: Ռեստորանային խնջույք չէինք ցանկանում, առավոտյան էլ ավանդական զուռնա-դհոլի արարողություն չենք ունեցել։ Ավելի կարեւորում եմ պսակադրությունն ու հարսի զգեստը։ Թեեւ իմ զգեստների մեծ մասը մայրիկիս նորաձեւության սրահում են կարում, նա խորհուրդ տվեց պատրաստի ճերմակ զգեստ հագնել, բայց, իհարկե, ձեւափոխեցինք, որ իմ սրտով լինի»,-BRAVO.am-ին պատմել է օրերս մեղրամսից վերադարձած երգչուհին։

Սոնե Սիլվերն՝ ամուսնու հետ


Նրա համար հարսանիքի ամենատպավորիչ պահը եկեղեցական ծեսն էր.«Երբեւէ չէի պատկերացնի, որ միմյանց խոստում տալն այդչափ հուզիչ կլինի, անգամ չէի կարողանում հույզերս թաքցնել»։

Նորապսակները հարսանիքի հաջորդ օրը մեկնել են ճամփորդության Արաբական Էմիրություններ, այնուհետեւ Եվրոպա՝ Պրահա, Ստրասբուրգ եւ Փարիզ.«Ֆրանսիայի մայրաքաղաքն իսկապես սիրո քաղաք է, չեմ կարող համեմատել մյուսների հետ, կարծում եմ՝ Փարիզում ունեցած ապրումներս ոչ մի քաղաքում չեմ ունենա, իսկապես մեղրամիսը վայելելու վայր է»։

Սոնե Սիլվերը


Սոնեն նշել է, որ կշարունակի երգել.«Ընտանեկան նոր կենցաղն ինձ համար հաճելի փոփոխություն է, իսկ մասնագիտությունս փոխելու մտադրություն չունեմ։ Առանց երգի իմ կյանքը չեմ պատկերացնում, ամուսինս էլ, ինձ լավ ճանաչելով, գիտակցում է, որ երաժշտությունն իմ մասնիկն է։ Մոտ օրերս կներկայացնեմ «Enjoy» երգի տեսահոլովակը։ Անկեղծ ասած, վաղուց ենք նկարել, բայց վերջերս բծախնդիր եմ դարձել. փոփոխություն ու շտկումներ ենք արել: Շուտով կհանձնեմ լսարանի դատին»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոնե Սիլվերը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին