×


Սոնե Սիլվերը համաձայնել է կերպարանափոխվել :)

Երաժիշտներ Հայկ Սոլարի եւ Արնի Ռոքի հետ վերջերս “Didn’t I” տեսահոլովակը թողարկած Սոնե Սիլվերը լուսանկարվել է Արվին Քոչարյանի նոր ֆոտոշարքում` զգեստափոխվելով 3-4 անգամ: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ առանց որեւէ առիթի լուսանկարիչն իրեն առաջարկել է ֆոտոխցիկի առջեւ կերպարանափոխվել, ինքն էլ սիրով համաձայնել է:

Սոնե Սիլվերը


Նա նշել է, որ լուսանկարել բացարձակ չի սիրում, իսկ լուսանկարվելն արդեն իր տարերքներից մեկն է.“Ինքս ինձ շատ քննադատաբար եմ վերաբերվում եւ կադրում ինձ հիմնականում չեմ հավանում, սակայն հարազատներիս կարծիքը, տարբեր մարդկանց մեկնաբանությունները համոզում են, որ նոր ֆոտոշարքը լավ է ստացվել:)”:

Սոնե Սիլվերը


Ավարտելով Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Սոնե Սիլվերն այժմ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի էստրադային վոկալի բաժնում. “Այս շրջանում, ցավոք, հիմնականում ծանրաբեռնված եմ աշխատանքով, նոր երգերի ձայնագրմամբ եւ չեմ հասցնում այլ գործերով զբաղվել, բայց սիրում եմ ակտիվ կենսակերպ: Քանի որ կյանքը շատ արագ է անցնում, մենք պետք է աշխատենք ու շտապենք ապրել”:

BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW