×


Սոնե Սիլվեր.“Չի բացառվում, որ այս տարի ընտանիք կազմեմ”

Ձյունանուշի կերպար երբեւէ չմարմնավորած Սոնե Սիլվերն այս Ամանորին իրականացրել է իր ցանկությունն ու լուսանկարվել նմանատիպ հանդերձանքով` ընտրելով կարմիր գույնը.“Մայրիկիս ատելյեում իմ գաղափարով կարեցինք Սանտա Կլաուսի աղջկական հագուստ եւ ստացանք Նոր տարվա շնչով ֆոտոշարք”:

Սոնե Սիլվերը


Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհին տարեմուտին չի աշխատել, այլ ընտանիքի անդամների հետ 2014 թվականը դիմավորել է երեւանյան ռեստորաններից մեկում, իսկ հին տոմարով Նոր տարուն` հունվարի 13-ին, կերգի ժամանցի վայրերից մեկում.“Նախկինում երգել եմ Հանրապետության հրապարակի տոնական համերգին, բայց այս անգամ ուզում էի ընտանիքիս հետ վայելել”:

Սոնե Սիլվերը


Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ կարծում է` Ամանորը նշելու ամենալավ տարբերակն ընտանեկան միջավայրն է.“Նախընտրելի է ծնողների եւ քո ստեղծած ընտանիքի հետ անցկացնել տոնական օրերը: Չի բացառվում, որ այս տարի ընտանիք կազմեմ. մտածում եմ այդ ուղղությամբ:)”:

Սոնե Սիլվերը


Երգչուհին այժմ զբաղվում է իր անգլալեզու նոր երգի գործիքավորմամբ, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ.“Ակնկալում եմ, որ հաջող տարի կլինի, մաղթում եմ, որ բոլորի նպատակներն իրականանան, եւ ձին հաղթի չարին:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Nikollo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW