×


Սոսը, Արմանը, Հովոն, Գայանեն, Ժաննան եւ ուրիշներ` “Մի քանի հոգու” ալբոմի շնորհանդեսին :)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Միշոն, Սերժոն, Ռոլանդ Գասպարյանը, A. Chilla-ն եւ Ֆելիքս Խաչատրյանը համախմբվել են “Մի քանի հոգի” անունը կրող նախագծի շուրջ ու պատրաստվում են ալբոմ թողարկել: Երկարատեւ աշխատանքներից հետո տղաներն ուրախ են տեղեկացնել, որ իրենց առաջին ձայնասկավառակն արդեն հասանելի է:):

"Մի քանի հոգի" նախագիծն ալբոմ է թողարկել


“Մի քանի հոգին” երեւանյան “Kami” ակումբում երեկ` սեպտեմբերի 7-ին, նշել է ինչպես նախագծի առաջին ալբոմի ծնունդը, այնպես էլ` Ֆելիքս Խաչատրյանի 35-ամյակը: “Հատուկ ենք ընտրել այս օրը, որպեսզի միավորենք երկու կարեւոր առիթ:)”,-մեզ հետ զրույցում ասել է Սերժոն:

A.Chilla-ն կնոջ հետ


Օրը Միշոյի, Սերժոյի, Ռոլանդի, A. Chilla-ի ու Ֆելիքսի համար անցել է երկու “փուլով”. ցերեկն իրենց սիրելի կատարողների հետ շփվելու եւ վերջապես ալբոմը ձեռք բերելու համար ակումբ էին այցելել “Մի քանի հոգու” երկրպագուները, որոնք ողջույնի խոսքերի փոխարեն, հնարավորություն են ունեցել կենդանի հնչողությամբ ունկնդրել “Կիսաքուն” ստեղծագործությունը, իսկ երեկոյան նույն վայրում հյուրընկալվել էին տղաների ընկերներն ու գործընկերները` նրանց ուրախությունը կիսելու եւ նախատեսված համերգային ծրագիրը վայելելու:

Սոս Ջանիբեկյանը եւ Հովհաննես Ազոյանը


Մեր նախորդ զրույցի ժամանակ Միշոն նշել էր, որ CD-ն կազմված է լինելու առնվազն 13 երգից: Սակայն նրանք ավելի քան արդարացրել են երկրպագուների սպասելիքները` “Ովքեր ունեն հոգի, կդառնան մի քանի հոգի…” կարգախոսով ալբոմում ընգրկելով 17 արդեն լսված ու դեռ չլսված ստեղծագործություն:

"Մի քանի հոգուց" Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ


“Մի քանի հոգու” մենեջեր Գալուստ Ստեփանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ նախագիծը մեկ ալբոմով չի եզրափակվի.“CD-ի հետ կապված աշխատանքները ձգձգվել են Նարեկի` A. Chilla-ի բացակայության պատճառով: Քանի որ նրա այցն այս անգամ երկարաժամկետ է, հուսանք` շուտով մեզնից կրկին նորություն կլսեք:)”:

"Մի քանի հոգի" նախագծի երգերը կարող եք լսել այստեղ: 

Տեսքտը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW