×


Սուսաննա Պետրոսյանի նոր ֆոտոշարքն ու տարբերվող 28-ամյակը

Սուսաննա Պետրոսյանը երեկ դարձել է 28 տարեկան: Հղիության վերջին շրջանում գտնվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է նշել հոբելյանը, նաեւ տրամադրել է նոր ֆոտոշարքերի առաջին կադրերը:

Սուսաննա Պետրոսյանը


«Այս տարի առավել քան ընտանեկան ծննդյան տոն ունեցա՝ արդեն երկու թանկ ընտանիքներիս անդամների հետ»,-ասել է նա եւ հավելել.«Նախորդներից այն տարբերվեց բարեմաղթանքներով. բոլորը բալիկի հետ կապված մաղթանքներ էին հղում, որոնք էլ ամենակարեւորն են: Հատկապես, որ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել նրա լույս աշխարհ գալուն: Հուսամ՝ մաղթանքներն ու դրական էմոցիաները հաջողություն կբերեն ինձ»:

Սուսաննա Պետրոսյանը


Անդրադառնալով գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող ֆոտոշարքերին՝ երգչուհին նշել է.«Դրանից մեկն իրականացրել ենք բնության գրկում, իսկ մյուսը՝ ստուդիայում: Փոքրիկն, ինչպես միշտ, ակտիվ էր ու մասնակցում էր լուսանկարահանման ընթացքին:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի եւ Բիայնա Մահարիի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին