25 Ապրիլ 12
Սուրեն Առուստամյանի մեծ “պլյուսները” :)
BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Նոր ալիք 2012”-ին Հայաստանը ներկայացնելու է Սուրեն Առուստամյանը: Երգիչը Հայաստանից մեկնած 5 մասնակցից լավագույնն է ճանաչվել եւ միջազգային մրցույթին մասնակցելու համար հուլիսի 24-ից 29-ին կգտնվի Լատվիայի Յուրմալա քաղաքում:
“Ընտանիքիս անդամներն ու ծանոթներս խորհուրդ տվեցին, որ մասնակցեմ հայաստանյան լսումներին: Այս տարի լավ էր այն իմաստով, որ նախորդ տարվանից ավելի մեծ փորձ կար, ինչն ինձ օգնեց”,-BRAVO.am-ին ասել է Սուրեն Առուստամյանը, որը մասնակցել է նաեւ 2011-ի նախընտրական փուլին:
Երգիչը նշել է, որ նախորդ տարվա փորձը ներդրել է այս տարվա աշխատանքի մեջ.“Ընտրել էի համաշխարհային հիթեր Ջո Կոկերի, Էրիկ Քլեփթոնի երգացանկից, հայկական մի երգ էլ երգեցի ու կիթառով զուգահեռ նվագեցի”:
Երկու օր տեւած մոսկովյան փուլից երգչի տպավորությունները շատ լավ են, ասում է` պատրաստված է եղել եւ հաջող ելույթ է ունեցել.“Անցած տարի էլ էի պատրաստված, ուղղակի խնդիրն ուրիշ բանում էր”:
BRAVO.am-ի հարցին, թե իր հաղթանակը երգիչն ինչով է պայմանավորում, Սուրենը պատասխանել է.“Ամենալավն իմ կատարումն էր:)”:
Շուտով “Նոր ալիք 2012”-ի մեր մասնակիցը կազմակերպիչների հետ կանցնի երգացանկի ընտրությանը: Ինչպես ինքն է տեղեկացրել, Յուրմալայի բեմից կհնչեցնի համաշխարհային հիթեր, հնարավոր է՝ ընդգրկվի նաեւ իր ստեղծագործություններից որեւէ մեկը:
Սուրեն Առուստամյանը մրցույթին վճռական ու լավ է տրամադրված, նշում է` գիտի, թե ինչ է անելու այնտեղ. “Ես վստահ եմ ուժերիս վրա, վստահ եմ, որ ելույթս լավն է լինելու: Ինչո՞ւ չէ, հնարավոր է նաեւ, որ հաղթանակը մերը լինի”:

“Ընտանիքիս անդամներն ու ծանոթներս խորհուրդ տվեցին, որ մասնակցեմ "Նոր ալիք 2012"-ի հայաստանյան լսումներին".Սուրեն Առուստամյան
Երգիչը մեզ հետ զրույցում պատմել է, որ իր ելույթից հետո այլ երկրների մասնակիցները մոտեցել են իրեն, շնորհավորել եւ իրենց համակրանքը հայտնել, ժյուրիի կազմը եւս շատ լավ է տրամադրված եղել. “Իգոր Կրուտոյն ամեն ելույթից հետո մեծ “պլյուս” է դրել, իսկ հարցազրույցում նշել, որ այս տարի Հայաստանի թիմը շատ ուժեղ է եւ հաղթելու հնարավորություններ ունի”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ PanArmenian Photo-ի
Գնահատեք նյութը
3520 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:









