×


Սոֆի Դեւոյանը 65-ամյակը դիմավորել է գնացքում :)

Սոֆի Դեւոյանը երեկ` հուլիսի 8-ին, նշել է ծննդյան տարեդարձը: Պարի եւ հոգու թատրոնի հիմնադիրը 65-ամյակը դիմավորել է Վրաստանում: Նրա ստեղծած մշակույթի կենտրոնի փոքրիկ պարուհիները Քոբուլեթիում մասնակցել են պարի ամենամյա փառատոնի, որտեղից էլ երեկ վերադարձել են Երեւան:

Սոֆի Դեւոյանը


“Մի քանի անգամ ծնունդս անցկացրել եմ տարբեր երկրներում, բայց գնացքում երբեւէ չէի դիմավորել: Սաներս` իրենց ծնողների հետ, եւ գնացքի անձնակազմը ծափերով ու շամպայնով շնորհավորեցին ինձ: Շատ յուրահատուկ տարեդարձ ստացվեց: Մեծ թոռնիկս` Սոֆոչկան, եւս ինձ հետ էր”, - BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Սոֆի Դեւոյանին հուզել է ամուսնու` Մարտիրոս Մարտիրոսյանի մատուցած նվերը. “Նա իմ դիմանկարն էր նկարել, որը պատահական տեսա. ամուսինս չէր սպասում, որ, ուղեւորությունից վերադառնալով, առավոտյան ժամը 7:00-ին ստուդիա կգնամ:)”:

Սոֆի Դեւոյանն` ամուսնու հետ


Պարուհին իր ապրած տարիները հպարտություն է համարում եւ չի խուսափում նշել տարիքը.“Թաքցնելը հիմարություն է: Կարծում եմ` հոգեվիճակիցս է, որ ավելի երիտասարդ եմ երեւում: Երբ “լողում” ես երջանկության մեջ, դեմքիդ երեւում է:  Լավատես եմ, իսկ եթե անընդհատ զայրանում ես, ընտանիքում սեր ու հանգստություն չկա, դա եւս արտացոլվում է արտաքինում”:

Զարուհի Բաբայանը, փոքրիկ Սոֆին եւ Սոֆի Դեւոյանը


Երիտասարդ մնալու համար պետք է միշտ շարժման մեջ լինել. ահա սա է Սոֆի Դեւոյանի խորհուրդը բոլորին.“Իհարկե, մարդ պետք է հետեւի իրեն: Ես ամեն առավոտ պարապում եմ, յոգայով եմ զբաղվում, սառը ցնցուղ եմ ընդունում, առ այսօր պարում եմ բեմում…”:

BRAVO.am-ը շնորհավորում է Սոֆի Դեւոյանին` մաղթելով առողջություն եւ երկար տարիների գեղեցիկ կյանք:):

BRAVO.am
Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW