×


Սոֆի Մխեյանը «Մի քիչ» սիրո մրցույթ է հայտարարել :)

Սոֆի Մխեյանը BRAVO.am-ին պատմեց իր նոր` «Մի քիչ» տեսահոլովակի ստեղծման հետաքրքիր մանրամասները, օրերս էլ  «#ՄիՔիչՍեր Սոֆիից» խորագրով լուսանկարների մրցույթ է հայտարարել:

Սոֆի Մխեյանը


«Մի քիչ սեր, մի քիչ համբույր, մի քիչ ժպիտ… «Մի Քիչ»–ը, կարծես, տարածվում է: Իմ եւ Վիգենի զուգերգի տարածման վառ ապացույցը բազմաթիվ հաճելի արձագանքներն են, մեկնաբանությունները, նամակներն ու անգամ գեղեցիկ լուսանկարները, որ օգնում են շատերին ինքնարտահայտվել ու իրենց մեջ ապրող մեծ սիրո «մի քիչ»-ը կիսել մեզ հետ։ Սերը երբեք շատ չի լինում ու հավելյալ «մի քիչ» սերը հաստատ ոչ ոքիս չի խանգարի։ Հենց այս պատճառով էլ առաջացավ հետաքրքիր մի գաղափար` հայտարարել «Instagram»–յան եւ «Facebook»-յան #ՄիՔիչՍԵՐ ֆոտոմրցույթ»,-նշել է երգչուհին: 

Սոֆին առաջարկում է լուսանկարել «մի քիչ սեր» եւ հրապարակել սոցիալական ցանցերում` ավելացնելով #MiQichSER, #ՄիՔիչՍԵՐ եւ @sofimkheyan հաշթեգերը: Իսկ հաղթողն, ի դեպ, որպես մրցանակ կստանա օդապարիկով թռչելու հնարավորություն եւ իր սիրելիի, ընկերոջ կամ հարազատի հետ անմոռանալի պահեր կվայելի երկնքում:):

Սոֆի Մխեյանը ֆոտոմրցույթ է հայտարարել


Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:  «Երջանիկի անունը հայտարարելու եմ մարտի 8–ին՝ կամ տոն, կամ էլ կրկնակի տոն դարձնելով նրա օրը:)»,-ասել է երգչուհին:

BRAVO.am
Լուսանկարները` Սյուզի Աղաջանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին