×


Սոֆի Մխեյանը` ճամպրուկային տրամադրության եւ Նազենի Հովհաննիսյանի հետ “վիճելու” մասին

Սոֆի Մխեյանի ֆոտոարխիվն ամեն օր թարմացվում է համերգային շրջագայություններին արված մի նոր լուսանկարով: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ վերջին ամիսները համերգաշատ են եղել եւ այս օրերին էլ նույն ոգով շարունակվում են:):

Սոֆի Մխեյանը Յուրմալայում


“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանի ավարտից հետո մեկնեցի Ռուսաստան, որտեղ համերգներով հանդես եկա տասներեք քաղաքում: Այդ ընթացքում եղա նաեւ Բրյուգեում եւ Թբիլիսիում:

Բելգիայից հետո հաջորդ կանգառը Յուրմալայում էր, հետո այցելեցի Ռիգա, այնուհետեւ ուղեւորվեցի Իսպանիա, իսկ վերադառնալուն պես մեկնեցի Բոստոն եւ Նյու Յորք: Պետք է խոստավանեմ, որ հիմա գերլարված համերգային շրջագայությունների մեջ եմ, գրեթե չեմ հասցնում Հայաստանում լինել, իսկ երբ վերադառնում եմ, հասցնում եմ միայն փոխել ճամպրուկիս պարունակությունը եւ պատրաստվել մյուս թռիչքին:):

Սոֆի Մխեյանը Նյու Յորքում


Ընդամենը երեք օր առաջ վերադարձել եմ Շվեդիայից, որտեղ մասնացում էի հայկական միության կազմակերպած միջոցառմանը: Հրավիրված էինք ես եւ Անդրեն: Մեծ համերգ էին կազմակերպել, որից հետո շատ ջերմ խոսքեր հնչեցին: Դահլիճում շուրջ հինգ հարյուր հանդիսատես կար… Վերջին ժամանակահատվածում հայ ոչ մի արտիստ այնտեղ ելույթ չէր ունեցել եւ նման ուրախ համերգ չէր անցել:

Հիմա կրկին ճամպրուկային տրամադրություն ունեմ: Արդեն մի քանի օր է` մասնակցում եմ “Երգ երգոց”-ի փորձերին. նրանց հետ մեկնելու եմ Միացյալ Նահանգներ, որտեղ Լոս Անջելեսի “Դոլբի”(նախկին “Կոդակ”) թատրոնում հոկտեմբերի 13-ին նախատեսված է ծրագրի համերգը: Պետք է խոստովանեմ, որ այլ հրավերներ էլ ունեմ, որոնց մասին դեռ վաղ է խոսել:

Սոֆի Մխեյանը Բոստոնում


Անավարտ նոր աշխատանքներ կան, որոնք կներկայացնեմ տեսահոլովակով: Դրանցով զբաղվում եմ Երեւանում գտնվելիս: Իմ բոլոր տեսահոլովակներում նոր կերպարով եմ ներկայանում, կարծում եմ` այս անգամ էլ բացառություն չի լինի:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նազենի Հովհաննիսյանի հետ չեմ վիճել: Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, չգիտեմ` մարդիկ ինչու են նման եզրակացություն արել: Ինձ համար շատ թանկ է մեր ընկերությունը, շատ անգամներ աշխատում եմ չբարձրաձայնել այդ մասին, որովհետեւ այնքան են փորձում վատ բաներ ասել եւ փչացնել մեր հարաբերությունները, որ այդ ամենից կարծես սկսում ես վախենալ, ցանկանում պահպանել, որ հանկարծ ինչ-որ բան չփոխվի: Շատ թանկ ենք համարում մեր ընկերությունը, եւ Աստված տա` միշտ այդպես լինի:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆի Մխեյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին