×


Սոֆի Մխեյան.«Այդ մասին իմանալով` ուրախ ու հաճելի ապրումներ ունեցա»

Սոֆի Մխեյանի «Երազում» տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել օրերս տեղի ունեցած «World Armenian Entertainment Awards»-ում: BRAVO.am-ը շնորհավորել է երգչուհուն եւ տեղեկացել, որ Միացյալ Նահանգներում մրցանակաբաշխությանը մասնակցել եւ մրցանակը ստացել է ռեժիսորը` Լիլիթ Մովսիսյանը:

Սոֆի Մխեյանը


«Շատ հաճելի ապրումներ ունեցա` իմանալով, որ իմ եւ թիմիս աշխատանքը տարվա լավագույնն է ճանաչվել: Ճիշտ է` այն դեռ ստեղծման օրվանից էր սիրվել ու դրական կարծիքների արժանացել, բայց այս մրցանակը կրկնապատկեց այդ ամենը»,- նշել է նա` շնորհակալություն հայտնելով ու շնորհավորելով բոլորին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել տեսահոլովակի ստեղծման ու կայացման գործում:  

Սոֆի Մխեյանը


Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններից` Սոֆին ասել է, որ այս օրերին զբաղված է նոր երգերի ձայնագրման աշխատանքներով, որոնցից մեկի հիման վրա առաջիկա ամիսներին նաեւ տեսահոլովակ կնկարահանի.«Ես երբեք ինքնանպատակ ոչինչ չեմ արել: Իմ բոլոր գործերը միմյանցից տարբերվող են եղել: Այս անգամ էլ պետք է անեմ ամեն բան յուրօրինակ աշխատանք ներկայացնելու համար: Եթե քանակ ապահովելու խնդիր ունենայի, ապա ամեն ամիս մի հոլովակ կներկայացնեի, բայց ինձ համար կարեւորը որակն ու ինքնատիպությունն է»:

Երգչուհուց տեղեկացանք նաեւ, որ համերգային մի շարք ծրագրերի մասնակցելու առաջարկներ էլ ունի.«Առաջիկայում ելույթներ հաստատ կլինեն, բայց թե որ երկրներում, դեռ պարզ չէ»:

BRAVO.am
Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին