Մարտ Բաբայանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք հետեւողներին հիմք են տվել ենթադրելու, թե երգիչն առողջական խնդիրներ ունի:
Մարտ Բաբայանը
Պարզվում է` նրա եւ օպերային երգչուհի Աննա Գալկինայանի «Խենթեր» զուգերգի տեսահոլովակի երեւանյան նկարահանումների ժամանակ Մարտի ինքնազգացողությունը վատացել է, եւ հիվանդանոց այցելելու անհրաժեշտություն է առաջացել:
BRAVO.am-ի հետ զրույցում պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը հայտնել է, որ Մարտի առողջական վիճակն աստիճանաբար կարգավորվում է.«Նկարահանումների ժամանակ միջանցիկ քամու եւ սառը ջուր խմելու հետեւանքով ձայնալարերի խոր բորբոքում է առաջացրել: Այժմ նա բուժման կուրս է անցնում Մոսկվայում»:
Մարտ Բաբայանը
Առողջություն ենք մաղթում երգչին:
Տեքստը` Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Մարտ Բաբայանի անձնական արխիվից


×
9,582





