×


Սոֆյա Պողոսյանն ամուսնու եւ մտերիմների հետ կեսգիշերից նշում է 25-ամյակը :)

Սերիալային դերասանուհի, “Դուետ” շոու-ծրագրի հաղորդավարուհի Սոֆյա Պողոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հոբելյարը 25-ամյակի առթիվ շնորհավորանքներ, ծաղկեփնջեր ու նվերներ ստանում է դեռ կեսգիշերից եւ ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, ինքն էլ շնորհավորելու առիթներ ունի:

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու հետ


“Այս օրը միայն իմը չէ. երկվորյակ եղբայրս` Սիմոնը, ամենամտերիմ ընկերուհիս` Նանա Սարգսյանը, եւս տոնում են իրենց ծննդյան տարեդարձը”,-պատմել է նա` հավելելով, որ հոկտեմբերի 20-ն իրենց համար սկսվել է երեւանյան փաբերից մեկում, հիմա էլ շարունակում են ուրախությունը:): 

Սոֆյայի խոսքով` ընտանեկան խնջույքից հետո երիտասարդներով երեկոն կանցկացնեն ժամանցի վայրերից մեկում.“Ներկա կլինեն քույրս` Մայան, եղբայրս` Սիմոնը, եւ մեր ընդհանուր ընկերներն ու հարազատ դարձած մարդիկ: Եղբորս համար անակնկալ եմ պատրաստել:)”:

Ի դեպ, տոնական օրվա կազմակերպչական աշխատանքները ստանձնել է հոբելյարի ամուսինը` Նարեկը: Հաղորդավարուհին նշել է, որ այն մարդկանցից է, ովքեր տխրում են իրենց ծննդյան տարեդարձին, սակայն սիրելիին հաջողվում է բարձրացնել իր տրամադրությունը:

Սոֆյա Պողոսյանը` եղբոր եւ ամուսնու հետ


Սոֆյա Պողոսյանի խոսքով` երբեք որեւէ նվերի չի սպասում, իսկ ամենաթանկ նվերը համարում է նախորդ տարի քրոջ` Մայայի տղայի` Ալեքսի ծնունդը.“Մանկուց նյութականի սիրահար չեմ, անգամ Ձմեռ պապիկից երբեք որեւէ նվեր չեմ խնդրել: Կարեւորում եմ հարազատներիս եւ մտերիմներիս ներկայությունն ու ջերմ վերաբերմունքը”:

BRAVO.am-ը շնորհավորում է Սոֆյա Պողոսյանին` մաղթելով նպատակների իրականացում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից  եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին