×


Սոֆյա Պողոսյան.“Համտեսել ենք որդեր, գորտեր եւ սարսափելի այլ բաներ :)”

Հայտնիների ճանապարհորդությունները ներկայացնելու սեզոնը համարում ենք բացված:): Հաղորդավարուհի Սոֆյա Պողոսյանը 2013 թվականին նախընտրեց հանգիստն անցկացնել Հռոմ, Ֆլորենցիա, Վերոնա եւ իտալական այլ քաղաքներում, իսկ այս տարի ամուսնու հետ վայելել է Արեւելքի գեղեցկությունը:

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու հետ


“Չինաստան մեկնելու ցանկություն վաղուց ունեինք: Մեր ուղեւորությունն այնպես պլանավորեցինք, որ կարողանանք ներկա լինել նաեւ մեր ընկերների նշանադրության արարողությանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա` հավելելով, որ լավ ժամանցի համար կարեւոր է ոչ թե վայրը, այլ քեզ շրջապատող մարդկանց ստեղծած մթնոլորտը:  

Սոֆյա Պողոսյանն` ամուսնու եւ ընկերների հետ


Սոֆյան եղել է Չինաստանի նավահանգստային քաղաք Շանհայում, ինչպես նաեւ հարեւան պետություն Վիետնամում.“Այնտեղի արտասովոր խոհանոցը երբեք չեմ մոռանա. համտեսել ենք որդեր, գորտեր եւ նմանատիպ սարսափելի այլ բաներ:)”:

Սոֆյան Պողոսյանը Չինաստանում մասնակցել է ընկերուհու նշանադրությանը


Հաղորդավարուհու խոսքով` զբոսաշրջիկներին Չինաստանում դժվարություններ են սպասվում ոչ միայն ուտեստների ընտրության հարցում:).“Եթե չեք տիրապետում չինարենին կամ չունես ծանոթ, ով կկարողանա օգնել քեզ այդ հարցում, հանկարծ չմոլորվեք. չինացիներն անգամ ամենատարածված միջազգային բառերը չեն հասկանում:): Բախտներս բերել է, որ մեր ընկերները տիրապետում են լեզվին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին