×


Սոֆյա Պողոսյան. “Ընտանիքում համալրում միշտ ենք սպասում”

Շուրջ 1 տարի հեռուստադիտողը հետեւում է “Շանթ TV”-ի “Անծանոթը” սերիալում Մերիին մարմնավորող Սոֆյա Պողոսյանի խաղին: BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին նշել է, որ չնայած բազմաթիվ առաջարկներին` այժմ զբաղված է միմիայն այս հեռուստասերիալի նկարահանումներով:

Սոֆյա Պողոսյանը

Սոֆյա Պողոսյանը


“Հրավիրում են հանդես գալ այլ սերիալներում, հեռուստանախագծերում, նաեւ գեղարվեստական ֆիլմերում, բայց երբ ներգրավվում եմ մեկ աշխատանքում, մնացած առաջարկները երկրորդական պլան են մղվում: Բացի այդ, սերիալում նկարահանվելը բավական ժամանակատար է”,-ասել է նա:

Գործնական ոլորտի ապագա ծրագրերի մասին Սոֆյա Պողոսյանը զգուշավորությամբ է խոսում.“Հնարավոր է, որ հանդես չգամ սերիալներում: Երբ ամեն ինչ հստակ լինի, կտեղեկացնեմ: Գուցե գեղարվեստական ֆիլմերում նկարահանվեմ: Դեռ պարզ չէ”:

Սոֆյա Պողոսյանը


Սոֆյա Պողոսյանի խոսքով` ամառային հանգիստն ամուսնու հետ նախատեսում են անցկացնել Իտալիայում. “Բայց դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի “Անծանոթը”: Եթե շուտ վերջացնենք նկարահանումները, բնականաբար որոշակի ժամանակով կհանգստանամ”:

Անդրադառնալով հավանական հղիության մասին հարցին` նա հետեւյալ պատասխանն է տվել. “Ընտանիքում համալրում միշտ ենք սպասում: Թե երբ  կլինի, չգիտենք”:

Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ


Սոֆյա Պողոսյանի մասին մեր նախորդ հրապարակումն առաջարկում ենք կարդալ այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի, Սոֆյա Պողոսյանի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին