×


Սրբուհի Հովհաննիսյանը 20-ամյակը նշել է սիրելիի եւ ընկերների հետ :)

“Դեղ” ռոք-խմբի վոկալիստ Սրբուհի Հովհաննիսյանը հունիսի 29-ին երեւանյան փաբերից մեկում ընկերների եւ հարազատների հետ նշել է իր 20-ամյակը: Հեռուստադիտողներին “Հայաստանի ձայնը” նախագծից հայտնի դարձած աղջիկը վերջերս այնքան հաճախ է ելույթ ունենում, որ ծննդյան օրը ոչ թե համերգ տալու, այլ պարելու, խմելու եւ լիցքաթափվելու ցանկություն է ունեցել, ինչպես եւ վարվել է:):

Սրբուհի Հովհաննիսյանը


“Կյանքիս ամենահաջող տարեդարձն էր: Գրեթե բոլոր ընկերներս եկել էին ինձ շնորհավորելու. այդպիսի անկեղծ տոն չէի ունեցել, մանավանդ, որ նրանք շատ տարբեր խառնվածքի ու տարիքի են, բայց մեկ հարկի տակ ինձ հետ հավասար ուրախանում ու պարում էին: Հասկացա, որ շրջապատիս հարցում բախտս շատ է բերել”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “դեղային” խմբի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը:

Սրբուհու կողքին է եղել նաեւ սիրելին` մասնագիտությամբ դերասան Մինաս Ասրյանը, որն այս տարի է ավարտել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Նրանք մոտ մեկ տարի եւ մեկ ամիս է` ինչ ընկերություն են անում.“Ինձ համար կարեւոր է, որ իմ սիրելի մարդը լինի արվեստից հասկացող, հակառակ դեպքում բախումները շատ են եւ չհասկացված ես լինում: Եթե զբաղված եմ կամ ձայնագրությունների պատճառով պետք է ուշ տուն գնամ, ինձ հասկանում է: Ես էլ հետեւում եմ իր աշխատանքներին. կարծում եմ` մեծ ապագայով, տաղանդավոր մարդ է”:

Սրբուհի Հովհաննիսյանն իր ընկերոջ` դերասան Մինաս Ասրյանի հետ


Հոբելյարի ստացած նվերների շարքում գերակշռել են զարդերը, զգեստները եւ ծաղիկները:).“Բոլորն ինձ հարցնում էին` ինչ կցանկանամ նվեր ստանալ, իմ ֆանտազիան էլ արդեն սպառվել էր, բայց ինձ լավ ճանաչելով` թեմատիկ իրեր են նվիրել` նոտայով, սոլի բանալիով ականջօղ ու վզնոց եւ այլն: Դիզայներ Գեւորգ Շադոյանն էլ իր ձեռքով պատրաստած շարֆ եւ քարտ նվիրեց”:

Մանկության հիշողություններից Սրբուհին առանձնացրել է չինական կունգ-ֆուի պարապմունքների ժամանակ անցկացրած ծննդյան տոները, ի դեպ, այս մարտաձեւով նա զբաղվել է 5 տարի.“Խմբի միակ աղջիկն էի եւ իմ ուսուցչի շնորհիվ` շատ սիրված: Հիշում եմ` տորթով ու հյութերով միշտ նշում էինք:)”:

Սրբուհի Հովհաննիսյանը` “Armenian Navy Band”-ի կազմում

“Հայաստանի ձայնը” նախագծին մասնակցելուց հետո Սրբուհին ավելի հաճախ է երգելու առաջարկներում ստանում, բայց ինչպես նշել է, ոչ թե համերգասրահներում, այլ` ակումբներում. ““Underground”-ից երբեք չեմ փախչի, ինձ այնտեղ դուր է գալիս, որովհետեւ գնահատակններն ավելի խիստ ու մակարդակով են: Նախագծում դիտավորյալ իմ ռոք ոճը թողեցի մի կողմ եւ փորձեցի հասկանալ` որքան բազմաժանր երգեր կարող եմ կատարել: Իմ մարզիչ Արտո Թունջբոյաջյանի շնորհիվ հասկացա, որ կարող եմ բազմակողմանի լինել: Շատ ուրախ եմ, որ նա ինձ, Գայանեին եւ Լաուրային ընդգրկել է “Armenian Navy Band”-ի կազմում: Մոտ ապագայում անպայման կհամագործակցենք”:

Սրբուհին ընկերների հետ


“Դեղ” ռոք-խումբը վերակազմավորումից հետո շուրջ երկու ամսից երաժշտական որոշակի ոճափոխությամբ համերգներ կունենա ակումբներում, իսկ այժմ Սրբուհին պարբերաբար ելույթ է ունենում ակումբներում ու փաբերում, նվագում աֆրիկյան թմբուկ եւ կիթառի նվագակցությամբ ներկայացնում արտասահմանյան երգերի քավեր տարբերակներ: Նա նաեւ հաճախում է դասական վոկալի մասնավոր դասերի. “Ես արդեն գտել եմ իմ ուսուցչին եւ կարծում եմ` կարիք չկա կոնսերվատորիա ընդունվել: Դասական վոկալով դրվում է ամենաճիշտ հիմքը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին