×


Վախթանգ Հարությունյանը ներողություն է խնդրել :)

Ջերմ եւ մտերմիկ միջավայր, մտածելու առիթ տվող ստեղծագործություններ եւ սիրված երգացանկ, արդեն ծանոթ եւ հարազատ դեմքեր, ովքեր նոյեմբերի 21-ին “Մելոման” ակումբ էին եկել` ունկնդրելու հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանի երգերը: Այս անգամ հավաքվելու առիթը միայն համերգը չէր՝ երաժիշտը տարին որոշել էր ամփոփել ձայնասկավառակի շնորհանդեսով:

Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը


“Прости меня…” ռուսալեզու ալբոմում ընդգրկված է տասնմեկ երգ. Վախթանգն ամփոփել է իր երկու տարվա աշխատանքը: Ստեղծագործելիս նրա ոգեշնչման առիթները տարբեր են լինում, նոր CD-ն էլ իր յուրահատկություններով բացառություն չէ: 

Հեղինակ-կատարողի ունկնդիրները տարիքային սահմանափակում չունեին, բայց հատուկ ուշադրության էր արժանանում փոքրիկ Դավիթը, ով անգիր գիտեր նրա երգերը:):

Վախթանգ Հարությունյանի նոր` “Прости меня…” ձայնասկավառակը


Երեկոյի ընթացքում հնչեցին նոր եւ արդեն սիրված երգեր:“Երբեք նախապես ծրագիր չեմ գրում, իսկ այս անգամ ընդհանրապես երգացանկը չեմ որոշել”,-BRAVO.am -ի հետ զրույցում նշեց հեղինակը եւ հավելեց.“Կերգեմ եւ իմ երգերի շնորհիվ կզրուցեմ հանդիսատեսի հետ”:

Ինչպես նախորդ հանդիպումներն, այնպես էլ այս անգամ միջոցառումն առանց անակնալի չանցավ.“Կան երգեր, որ տարիներ ի վեր չեմ կատարում, քանի որ հասկանում եմ` նրանք ժամանակից դուրս են մղվել, կամ էլ ես ամբողջությամբ չեմ ընկալել, քանի որ “թելադրողը թելադրել է”, գրվել են, եւ ես այդ գործերը մարսելուց հետո հասկանում եմ, թե երբ կատարեմ: Այսօր կհնչեն այդ երգերից մի քանիսը”:

Վախթանգ Հարությունյանը


Վախթանգ Հարությունյանը նաեւ ասաց, որ իր համերգների ընթացքում միշտ “պատվերներով” փոքրիկ թղթեր է ստանում.“Հաճախ չեմ կատարում դրանք` խնդրելով, որ նման թղթեր չլինեն, քանի որ կան երգեր, որոնք չեմ կատարում: Հիշում եմ` 90-ականների վերջին, երբ ձայասկավառակ էի թողարկել, իմ վերեւի հարեւանը խնդրեց նվիրել, երգերից մեկն այնքան էր հավանել, որ լսում էր ամբողջը օրը… Ինձ այնքան էր հոգնեցրել այդ երգը, որ երբ ձայնասկավառակս արտատպելու կարիք կար, հանեցի այն: Եթե ինչ-որ բան շատ է պարզանում, նշանակում է`ինչ-որ տեղ թերացել եմ”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին