×


Վահագն Սիմոնյանն իր հարսնացուին փնտրել է շուրջ 3 տարի :)

Դերասան Վահագն Սիմոնյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Բանակում» սերիալում Մելիքսեթյանի դերով, մեկ ամիս առաջ ամուսնացել է: Նա BRAVO.am-ին է վստահել հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները, պատմել կնոջ հետ ծանոթության եւ ներկա զբաղվածության մասին:

Վահագն Սիմոնյանն ամուսնացել է


Վահագնի կինը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Նազելին է: Զույգը պսակադրվել է Սուրբ Երրորդություն եկեղեցում. «Ընդամենը չորս օրում ենք պատրաստվել մեր հարսանիքին: Ծրագրել էինք սեպտեմբերին ամուսնանալ, բայց քանի որ ամռանը շատ հյուրեր ունեինք արտերկրից, նրանց պատվին ավելի շուտ կազմակերպեցինք: Մեր քավորը դերասան Սարգիս Չոլոյանն է, հանդիսավարն էլ՝ «Բանակում» սերիալից Ռազմիկը՝ Իվան Մովսիսյանը»:

Հարսանեկան խնջույքին ներկա են եղել Վահագնի եւ Նազելիի մտերիմները, հարազատներն ու գործընկերները.«Ինձ համար ակնթարթի պես է անցել այդ օրը: Դերասան ընկերներս ոչ միայն լավ ուրախացել են, այլեւ խմբակային երգել»,-պատմել է նա:

Վահագն Սիմոնյանն ամուսնացել է


Սիրելիի մասին խոսելիս դերասանն ասել է, որ ծանոթացել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շնորհիվ.«Նազելին զանգվածային տեսարաններից մեկում էր նկարահանվում: Մի պահ տեսա նրան, մրսում էր, վերարկուս գցեցի ուսերին: Այնուհետեւ տեսադաշտիցս կորավ, եւ որոշ ժամանակ անց ինձ փոխանցեցին վերարկուս: Այդ դեպքից հետո երկար փնտրեցի ու չգտա նրան: Եվ միայն երեք տարի անց «Ֆեյսբուք»-ում պատահական տեսա էջը, գրեցի, նա էլ հիշեց ինձ ու հարցրեց՝ արդյոք վերակուս փոխանցել են: Մեր առաջին ժամադրությանն էլ աննկատ մոտեցա ու կրկին վերակուս գցեցի ուսերին:)»:

Վահագնն այս շրջանում նկարահանվում է տարբեր սերիալներում, աշխատում է որպես հանդիսավար եւ պատրաստվում է ներկայացում բեմադրել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները`  «ARTMELO Production»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW