×


Վահե Հարությունյանի 2-ամյա դուստրն ուզածին հասնելու համար հնարքների է դիմում :)

Երգիչ եւ ռեժիսոր Վահե Հարությունյանը, ով երաժշտասերներին ծանոթ է Սյուզիի եւ Ֆորշի հետ “Sin Ti” եւ “Հավատա” զուգերգերով, օգոստոսին նոր երգեր կներկայացնի, իսկ մինչ այդ զբաղված է այլ կատարողների համար տեսահոլովակների նկարահանմամբ, ազատ ժամանակն էլ նվիրում է երիտասարդ ընտանիքին:

Վահե Հարությունյանը` կնոջ հետ


Օրեր առաջ նա եւ կինը` Միլենան, նշել են իրենց դստեր 2-ամյակը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ փոքրիկ Նատալիին ուրախացնելու էին եկել մուլտհերոսներն ու ծաղրածուն:): Վահեն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ անչափ կապված է աղջկա հետ եւ փորձում է տոն դարձնել նրա յուրաքանչյուր օրը:

Վահե Հարությունյանը` կնոջ եւ դստեր հետ


Երգչի խոսքով` չի բացառվում, որ Նատալին կընտրի իր ուղին.“Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ աղջիկս երաժշտական սուր լսողություն ունի: Ձայնակցում է, երբ ծանոթ երգ է լսում, երգում է սիրելի մուլտերի երգերը: Իսկ իր ուզածին հասնելու համար դերասանական հնարքների է դիմում: Չի սիրում կոշիկ հագնել եւ դրանցից ազատվելու համար ձեւացնում է, թե ոտքերը ցավում են:): Նման օրինակները շատ են”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Վահե Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին