×


Վաչե Թովմասյանը եւ Գայանե Մանուկյանը պսակադրվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վաչե Թովմասյանի եւ Գայանե Մանուկյանի հարսանիքն է: Ժամեր առաջ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցում տեղի է ունեցել հումորիստ-դերասանի եւ լրագրողի պսակադրության արարողությունը:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանն ամուսնացել են


Աստծո խորանի առջեւ զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել, փոխանակվել ամուսնական մատանիներով, երկինք բաց թողել ճերմակ աղավնիներին եւ ստացել շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ պսակադրությանը ներկա հարազատների, ընկերների կողմից:

Գայանե Մանուկյանը եւ Վաչե Թովմասյանն ամուսնացել են


“Վիտամինցի’ Վաչեն BRAVO.am-ին հայտնել է, որ սիրում է տեղական ավանդույթները եւ սիրելիի տուն զուռնա-դհոլի ուղեկցությամբ է գնացել.“Ես սիրում եմ հայկական հարսանիքները: Կարեւոր օր է, հետաքրքիր անհանգստություն կա”: Նշենք, որ նորապսակները հայկականը միախառնել են իրենց ծանոթության վայրի` Չիկագոյի ռետրո ոճի հետ:

Գարիկը` կնոջ հետ


Զույգի կնքահայրը Վաչեի մտերիմ ընկերներից է, իսկ խաչեղբայրը` նրա հարազատ եղբայրը: Հարսանեկան արարողությանը հրավիրված են ինչպես “Վիտամին” ակումբի տղաներն` իրենց կանանց հետ, այնպես էլ երգիչներ ու դերասաններ, որոնց մեծ մասը եւս հագնված է ռետրո ոճով:

Արմուշը` կնոջ հետ


BRAVO.am-ի հետ զրույցում նորահարսը նշել է, որ հյուրերի թիվը մոտ 200 հոգի է. “Հայկական սովորության համաձայն, կարելի է ասել, փոքր հարսանիք է:): Հիմնականում հրավիրված են մեր ընկերներն ու գործընկերները”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Վաչեին եւ Գայանեին` մաղթելով հավերժ սեր եւ համատեղ գեղեցիկ կյանք:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին