×


Վաչե Թովմասյան. «Ոչ մի ընդհարում չի եղել…»

«Վիտամին ակումբն» այս եթերաշրջանում նոր թողարկումներ չի ունենա. այս մասին BRAVO.am-ին հայտնել է Վաչե Թովմասյանը` նշելով, որ էկրաններից առժամանակ հեռանալը չի նշանակում, թե խումբը լուծարվել է.«Ոչ մի վայրկյան չենք դադարել աշխատել: Նոր նախագիծ ենք պատրաստում: Պարբերաբար ակումբային հանդիպումներ ենք ունենում, պրոդյուսերական աշխատանքերով զբաղվում: Շատ շուտով դարձյալ եթերում կլինենք»:

Վաչե Թովմասյանը


Հումորիստից տեղեկացանք, որ առաջիկայում նաեւ անհատական գործունեություն սկսելու ցանկություն ունի: Նա մտադիր է իր երկրպագուներին ներկայանալ սթենդ-ափ ոճի հումորային ներկայացումներով:

Վաչեն անհիմն համարեց շրջանառվող այն լուրերը, թե իբր «Վիտամին» ակումբը պառակտվել է, ինքն ու կինն էլ պատրաստվում են մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում.«Ոչ մի կոնֆլիտ չի եղել ու չկա, նախկինի պես հաշտ ու համերաշխ մեր գործն ենք անում: Այն մեզ համար արդեն ապրելակերպ է դարձել: Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ես հաճախ եմ մեկնում երկրից, բայց հետ վերադառնալու հստակ որոշմամաբ»:

Վաչե Թովմասյանը` կնոջ հետ


Աշխատանքային զբաղվածության պատճառով հումորիստը ամռանը հիմանակում Երեւանում է եղել.«Միայն օգոստոսի վերջին կարողացա ժամանակ գտնել ու կնոջս հետ գնալ ինձ համար շատ հարազատ ծովափնյա մի քաղաք՝ Բաթում: Այնտեղի հետ կապված հաճելի հուշեր ունեմ: Մանկությանս լավագույն տարիներին հանգստացել եմ Վրաստանում, որտեղ ապրում են բարեկամներիցս շատերը»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վաչե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին