×


Վարդան Բադալյան. “Որքան շատ լսեն ժողովրդական երգեր, այնքան լավ”

Վարդան Բադալյանն օրերս ներկայացրեց  “Յար, քո բարակ բոյին մեռնեմ” տեսահոլովակը, իսկ մայիսի 31-ին կստորագրի իր երկրորդ ձայնասկավառակի առաջին օրինակների վրա: Երգչի նոր` “Տաղ հայտնության” CD-ի շնորհանդեսը տեղի կունենա Թումանյան 31 հասցեում գտնվող “Star City” ձայնասկավառակների խանութում:

Վարդան Բադալյանը


Երգիչը ձայնասկավառակում ներառել է 11 երգ` մեծ մասամբ ժողովրդական ու գուսանական ստեղծագործություններ, ինչպես նաեւ կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, Սասուն Պասկեւիչյանի երգերից.“Հույս ունեմ` հանդիսատեսն իմ կատարումները կհավանի: Որքան շատ լսեն ժողովրդական երգեր, այնքան լավ”, - BRAVO.am-ին հայտնել է նա:

Վարդան Բադալյանը


Վարդան Բադալյանը կարեւորում է ալբոմ ունենալը, թեպետ ֆինանսական մեծ եկամուտ դրանից չի ակնկալում. “Հիմա օրիգինալ ձայնասկավառակները դժվար են սպառվում, պատճառներից մեկը համացանցն է, մյուսը` կեղծ օրինակների վաճառքը”:

Վարդան Բադալյանը


Երկրորդ CD-ի երգերը նա նորովի մատուցում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցության շնորհիվ. “Նրանց հետ երբեմն ելույթներ էլ եմ ունենում: Հիմնական խմբից չեմ, բայց հրավերների դեպքում մասնակցում եմ համերգներին”:

Վարդան Բադալյանի խոսքով` իր թվացյալ լռությունը պայմանավորված է եղել երգերի ձայնագրություններով ու Ռուսաստանում կայացած համերգային շրջագայություններով.“Եթերում ավելի քիչ եմ երեւացել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում իմ համերգային ամենաակտիվ շրջանն է եղել”, - ասել է նա` հավելելով, որ հունիսի 23-ին հայ մի քանի երգչի հետ ելույթ կունենա Բելգիայում:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Վարդան Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին