×


Վարշամ Գեւորգյանի քավորությամբ ամուսնացել են դերասաններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը :)

Դերասաններ Յուրի Իգիթխանյանը եւ Անուշ Սարգսյանը երեկ` հոկտեմբերի 10-ին, ամուսնացել են: Փեսան եւ նրա հարազատները հարսին հայրական տնից հանել են զուռնա-դհոլի ուղեկցությամբ, պսակադրությունն էլ տեղի է ունեցել Գեղարդի վանքում:

Դերասաններ Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանն ամուսնացել են


Զույգի կնքահայրը դերասան Վարշամ Գեւորգյաննն է, իսկ խաչեղբայրը` Յուրի Իգիթխանյանի համակուրսեցի-ընկեր Հրաչ Մուրադյանը:

Նորապսակներն իրենց հարազատների, ընկերների ու մտերիմների հետ խնջույքը շարունակել են “Վալենսիա” ռեստորանում, որտեղ BRAVO.am-ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հիշարժան պահերը:):

Վարշամ Գեւորգյանը` կնոջ հետ


Սամվել Գրիգորյանը եւ Մաշա Մատվեեւան եղել են հարսանյաց երեկույթի թամադաները: Ծնողների կենացը խմելու ժամանակ հարսն ու փեսան հատուկ երգ են կատարել վերջիններիս համար: Նրանք կտրել են հարսանեկան տորթը, բաժանել տարոսիկները, մինչեւ ուշ գիշեր պարել, խմել ու քեֆ արել:):

Խաչեղբայր Հրաչ Մուրադյանը


Նշենք, որ Յուրին մի քանի ամիս է` այլեւս չի աշխատում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, սակայն կինը` Անուշը, շարունակում է խաղալ նույն թատրոնի ներկայացումներում:

Դերասաններ Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանն ամուսնացել են


BRAVO.am-ը շնորհավորում է Յուրի Իգիթխանյանին ու Անուշ Սարգսյանին` մաղթելով երջանկություն եւ ամուր ընտանիք:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW