×


Վերականգնված “Լորկիանա”-ն եւ “Կարմեն-սյուիտ”-ը` Օպերային թատրոնի բեմում

Գարնան մեկնարկն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազդարարվի պրեմիերայով. այսօր` մարտի 5-ին, նաեւ մարտի 9-ին եւ 21-ին կներկայացվեն “Լորկիանա” եւ “Կարմեն-սյուիտ” վերականգնված բալետային ներկայացումները: BRAVO.am-ը ներկա է եղել փորձերին, նաեւ զրուցել թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի հետ:

“Լորկիանա”-ն եւ “Կարմեն-սյուիտ” բալետային ներկայացումների փորձերին


Նա նշել է, որ ներկայացումները կընդգրկվեն թատրոնի հիմնական խաղացանկում.“Երկու բալետն էլ բավական հաջողված են եւ երկար ժամանակ ներառված էին թատրոնի խաղացանկում: Ժամանակին “Լորկիանա”-ն ներկայացրել ենք Ֆրանսիայում եւ շատ դրական արձագանքների արժանացել: Արդեն աշխատանքներ են տարվում նաեւ “Ժիզել” բալետը վերականգնելու ուղղությամբ”:

“Լորկիանա”-ն եւ “Կարմեն-սյուիտ” բալետային ներկայացումների փորձերին


Վիլեն Գալստյանը հուսով է` այս տարի կհասցնի բեմադրել եւ հանդիսատեսին ներկայացնել Արամ Խաչատրյանի “Դիմակահանդես”-ը.“Բայց այս պահին զբաղվածությանս պատճառով դեռեւս անհնար է սկսել աշխատանքները: Այն մեծ եւ պատասխանատու ներկայացում է”:

“Լորկիանա”-ն եւ “Կարմեն-սյուիտ” բալետային ներկայացումների փորձերին


Նշենք, որ “Լորկիանա”-ն բեմադրել է արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը: Այս ներկայացման ժամանակ մարտի 5-ին դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը: “Կարմեն-սյուիտ”-ի բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանն է, իսկ դիրիժորական վահանակի մոտ կլինի Հարություն Արզումանյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին