21 Ապրիլ 17
Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ»-ի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը
 
0

Բարսելոնայից Երեւան տեղափոխված Վիգեն Հովսեփյանը երեկ մտերիմներին ու գործընկերներին հրավիրել էր իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին։ «Գուլո» երգի տեսահոլովակով եւ Սոֆի Մխեյանի հետ զուգերգով հայտնի 29-ամյա երգիչը ներկայացնում է հայկական ժողովրդական հայտնի երգերը՝ ամփոփված «Արձագանքներ» /Echoes/ անվամբ ալբոմում:

Վիգեն Հովսեփյանը եւ Էրիկը

Սկավառակի խորագիրը խորհրդանշական է.«Այս սիրված երգերը մեր անցյալի արձագանքն են այսօր։ Երգերի ինքնությունը պահպանել ենք, փոփոխության չենք ենթարկել, պարզապես նոր գործիքավորումներով ենք մատուցում։ Կարծում եմ՝ ժողովրդական երգերը փոփոխելու կարիք չունեն»,-նշել է Վիգենը։

CD-ն պարունակում է 12 երգ՝ «Մշո գորանի», «Նարե», «Անի», «Գուլո», «Լուսնյակ գիշեր», «Հոյ նար», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլն։ «Արձագանքների» ստեղծումը Վիգենը սկսել է 2015-ի նոյեմբերին, նախաձեռնել ու հովանավորել է «Pomegranate Music» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը։ Ձայնագրություններին մասնակցել են թառահար Միքայել Ոսկանյանը, ուդահար Արա Դինքջյանը, Գարեգին Առաքելյանը, դուդուկահարներ Հարություն Չկոլյանը, Արսեն Պետրոսյանը եւ այլք։
Սոֆի Մխեյանը եւ Վիգեն Հովսեփյանը

Շնորհանդես-համերգին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ով հաճախ է ներկա լինում Վիգենի ակումբային համերգներին, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ այլ հյուրեր:
 
Վիգենը ոչ միայն մակագրել է թողարկված սկավառակի առաջին օրինակները, այլեւ երաժիշտ-ընկերների նվագակցությամբ կատարել է երգերից մի քանիսը.«Շատ գոհ ու երջանիկ եմ դրական մթնոլորտից, ընկերներիս կարծիքներն ինձ համար կարեւոր ու տպավորիչ են։ Ամենամեծ սպասելիքս այն է, որ սկավառակը լավ արձագանքների արժանանա, եւ կարողանանք արտերկրում համերգներ ունենալ՝ հնարավորինս տարածելու մեր ազգային երաժշտությունը։ Արդեն ուրախալի է, որ Լեհաստանում կայանալիք միջազգային ֆոլկ փառատոնին մասնակցելու առաջարկ ունենք, եթե հնարավորություն լինի անպայման կմեկնենք», - BRAVO.am-ին պատմել է երգիչ-կիթառահարը։
Վիգեն Հովսեփյանը, Միշոն եւ Վահագն Գեւորգյանը

Ի դեպ, շնորհանդեսին Րաֆֆի Մենեշյանին իր գործունեության համար Հրանուշ Հակոբյանը պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով.«Կարեւորում եմ ժողովրդական երգերի պահպանումն ու մատուցումը։ Մեդալը շնորհվում է Հայաստանում եւ Սփյուռքում բարեգործական եւ հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների ու կապերն ամրապնդելու համար»։

Բարսելոնայում ապրելիս Վիգենը նվագում ու կատարում էր իսպանական երգեր, ինչպես հայտնել է մեզ հետ զրույցում, այդ ժանրում եւս դադար չի վերցրել եւ զուգահեռաբար կշարունակի կատարել հայկական ու իսպանական երգեր։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակը

Վիգեն Հովսեփյանը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Հրանուշ Հակոբյանը եւ Րաֆֆի Մենեշյանը

Վիգեն Հովսեփյանը եւ Րաֆֆի Մենեշյանը

Վիգեն Հովսեփյանը եւ Րաֆֆի Մենեշյանը

Սոֆի Մխեյանը եւ Վիգեն Հովսեփյանը

Սոֆի Մխեյանը եւ Վիգեն Հովսեփյանը

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանը եւ Էրիկը

Վիգեն Հովսեփյանը եւ Էրիկը

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանը, Միշոն եւ Վահագն Գեւորգյանը

Վիգեն Հովսեփյանը, Միշոն եւ Վահագն Գեւորգյանը

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակի շնորհանդեսին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
11785 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: