05 Օգոստոս 17
Վիգեն Հովսեփյան.«Մենք ամենից առաջ հայ ենք»
 
 
0

Նոր ձայնասկավառակի, մոռացված հայկական երգերի վերածննդի, «Տալ տալա» երգի, ստուդիա ունենալու անհրաժեշտության, կնոջ՝ Շաքեի հետ ծանոթության ու ամուսնության, ընտանեկան պարտականություններից մինչեւ արվեստի երանելի ազատությունների մասին Վիգեն Հովսեփյանը պատմել է BRAVO.am-ի հետ նոր հարցազրույցում:  

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

-Վերջերս հանդես եկաք  «Տալ տալա» երգով, որն արդեն, կարելի է ասել, մոռացված էր, համենայն դեպս, քչերին էր հայտնի: Ի՞նչը խթանեց այն կատարելու եւ այդկերպ նաեւ հիշեցնելու գործում։ 
- Երգին ծանոթացել եմ ձայնասկավառակիս ձայնագրման ժամանակ. երբ փորձում էի հին հայկական չլսված երգեր գտնել, ի ուրախություն ինձ` ծանոթացա այս անսահման գեղեցիկ ստեղծագործությանը: Տեսանյութը, որը շատերը հոլովակ են համարում, մի փոքր համամիտ չեմ, քանի որ կենդանի կատարում է, կենդանի ձայնագրություն եւ տեսագրում: Ինչպես տեսնում եք տեսանյութում, հենց այդպես էլ ստեղծվել է երգը: Մենք անկեղծ երգում ենք եւ չկա ոչ մի դերասանական խաղ, իսկ անկեղծությունը երաժշտության մեջ ամենակարեւոր նախադրյալներից մեկն եմ համարում:


-Երկար սպասեցնել չտվեց «Արձագանքներ» ձայնասկավառակը, որը լույս տեսավ  ապրիլին: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել դրանում ներառված երգերը:
- Ընտրվել էին այնպիսի երգեր, որոնք քիչ էին կատարվել, ինչպիսիք են, օրինակ, «Անի»-ն, «Նարե»-ն, «Տալ տալա»-ն, «Դրդո»-ն։ Երգերն ընտրել եմ ես` առաջին հերթին կարեւորելով, որ քիչ կատարված լինեն: Եթե, օրինակ, կատարեի բոլորիս հայտնի «Հորովել»-ը, իհարկե, կներկայացնեի իմ տարբերակով, բայց դրանով ոչ մի նոր բան չէի կարող տալ հայկական մշակույթին։ Եվ հենց այս սկզբունքով էլ շարունակելու եմ աշխատել, քանի որ կան շատ հին հայկական հոյակապ երգեր, որոնք պարզապես մոռացության են մատնվել։


-Մի առիթով ասել եք, որ երաժիշտների ոչ հայկական մտածողությունը, որը նկատել եք Հայաստանում, լավ բանի չի հանգեցնում: Հիմա կարծիքը նո՞ւյնն է, չկա՞ն դրական տեղաշարժեր։  
- Շատ բան չի փոխվել, բայց երաժշտության ոլորտում կան այնպիսի անհատներ, որոնք իրենց աշխատանքով ու ստեղծածով հուսադրում են, որ ամեն բան լավ կլինի։


- Մրցակցություն կա ցանկացած գործող ոլորտում։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Ես չեմ հասկանում այդ բառի իմաստն այս  ասպարեզում, ո՞ւմ հետ պետք է մրցեմ, այն հայի, ով ինձ նման ցանկանում է հայկական մշակույթը ներկայացնել։ Ընդհանրապես արվեստի ոլորտում մրցակցությունը սխալ եմ համարում, քանի որ անկեղծ արվեստը ծնվում է հոգուց, իսկ դա մրցակցության ենթակա չէ, իհարկե, կան երաժիշտներ եւ արվեստի մարդիկ, ովքեր մրցում են, բայց դա արդեն ուրիշ հարթակ է եւ ոչ թե` արվեստ, եւ անկեղծ չէ:

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

-Իսկ երաժիշտների, ովքեր ցանկանում են Ձեզ հետ մրցել, հանդիպե՞լ եք։ 
- Ոչ: Վստահ եմ, որ  չկան: Այս ասպարեզում յուրաքանչյուրն էլ կարող է շատ աշխատելու շնորհիվ ավելի լավ եւ յուրովի ներկայանալ։


-Արվեստագետն ազատ է իր մտքերում եւ տանել չի կարողանում պարտականությունները։ Ստացվո՞ւմ է ընտանեկան պարտականություններն ու արվեստի այդ երանելի ազատությունները համատեղել։
-Իհարկե, այո: Միշտ ասում են, որ արվեստագետի, երաժշտի կին լինելը դժվար է, բայց ես այդպես չեմ կարծում, այսինքն` դա կնոջիցս՝ Շաքեից պետք է հարցնել: Չնայած` կարծում եմ, որ նա էլ նույնը կասեր։): Եթե ընտանիք ես կազմում, եթե սիրում ես, պետք է նաեւ պատրաստ լինես ամեն տեսակ դժվարությունների եւ բարդությունների։ Մենք ամենից առաջ հայ ենք, կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է եւ ամեն ինչ ասում է մեր մասին:


-Ինչպե՞ս եղավ երաժշտի եւ բժշկուհու կապը, հետո արդեն ամուսնությունը։
 -Կինս մասնագիտությամբ բժշկուհի է, բայց նա նույնպես երգում է, եւ մենք այդպես ենք ծանոթացել։ Նա ինձ էր գովում, որ լավ եմ երգում, ես՝ իրեն։ Եվ այդպես իրար գովելով էլ վերջն ամուսնացանք(ծիծաղում է,-հեղ.):

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

- Նոր ծրագրեր, գաղափարներ կա՞ն։
-Ծրագրեր շատ կան, երբ առնչվում ես հայկական ժողովրդական երաժշտության հետ, կարող եմ վստահեցնել, որ հարյուր կյանքը նույնիսկ բավարար չէ իրականացնել այն ամենը, ինչը կուզեիր, այդ իսկ պատճառով այս ոլորտում ծրագրերն ու անելիքներն անսահման են, եւ անելու եմ ամեն ինչ, որ դրանք իրականություն դառնան:


- Ստուդիա ունենալու միտքն ինչպե՞ս ծնվեց։
-Վաղուց եմ նման նպատակ ունեցել, դեռ 2010 թվականից, երբ դարձա «Barcelona Ethnic Band»-ի անդամներից մեկը: Երբ սկսեցի գործունեությունս, հենց այդ օրվանից հասկացա, որ երաժիշտը պետք է ունենա իր անկյունը, իր ստեղծագործելու վայրը, որտեղ առանց ոչ մի խոչընդոտի կարող է նվագել եւ մտածել:


Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վիգեն Հովսեփյանը


 
 
Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանը` կնոջ հետ

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի ստուդիան

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակը

Վիգեն Հովսեփյանի «Արձագանքներ» ձայնասկավառակը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
12583 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: