×


Վիկա Մարտիրոսյան.“Կարծում եմ` 30-ամյակիս կսպասեմ երկրորդ բալիկիս լույս աշխարհ գալուն”

“Ամարաս” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն իր ծննդյան օրն առաջին անգամ անցկացրել է աշխատանքային մթնոլորտում: Նա դարձել է 29 տարեկան եւ ինչպես հայտնել է BRAVO.am-ին, անկախ մեծանալու փաստից` սիրում է փետրվարի 15-ը եւ երջանիկ է, որ իր կողքին են ընտանիքի անդամներն ու ընկերները:

Վիկա Մարտիրոսյանը


Պարուհու վատառողջ լինելը մտերիմներին չի խանգարել կեսգիշերին հյուրընկալվել նրա տանը:).“Առաջինն ամուսինս շնորհավորեց նվերով ու ծաղկեփնջով, հետո անակնկալի եկա, երբ տեսա, որ հյուրեր են եկել: Նրանք կարողացան բարձրացնել իմ տրամադրությունը, մինչեւ լուսաբաց նշեցինք: Աղջիկս էլ առավոտյան արթնացավ, ինձ համբուրեց ու ասաց` “Մամա ջան, շնորհավորում եմ ծնունդդ:)”: Նրան ճանապարհեցի մանկապարտեզ ու գնացի նկարահանման վայր: Աղջիկս հետո հետաքրքրվեց` փչել եմ արդյոք տորթի մոմերը:)”:

Վիկա Մարտիրոսյանն` ամուսնու` Պետրոսի հետ


Ծննդյան օրը Վիկան շարունակել է գործընկերների հետ` մասնակցելով երաժիշտներ Կարենի եւ Սեւակի առաջին տեսահոլովակի նկարահանումներին: Նա առաջին անգամ պար է բեմադրել դասական պարարվեստում հանդես եկող պարուհիների ու պարողների հետ.“Նկարահանման ընթացքում մի պահ ընդմիջում արեցինք, փչեցի մոմերը, ստացա նվերներ, շնորհավորանքներ ու ծաղիկներ, հետո կրկին անցանք մեր աշխատանքին”:

Պարուհին նախատեսում է հաջորդ տարի մեծ խնջույք կազմակերպել, ինչպես արել էր իր 25-ամյակին. “Այդ ժամանակ հղի էի, կարծում եմ` 30-ամյակիս էլ արդեն կսպասեմ երկրորդ բալիկիս լույս աշխարհ գալուն”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Վիկա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին