×


Տաթեւ Սարգսյանը` հարսանեկան իրավիճակներում

Հայկական մի շարք սերիալներից հատնի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հարսի զգեստով է: Մինչ շատերը շտապում են ենթադրել, որ դերասանուհին ամուսնացել է, BRAVO.am-ին հայտնել է դարձել իրական պատճառը:

Տաթեւ Սարգսյանը` հոլովակի նկարահանումներին


Մեզ հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հարսի կերպարում նկարահանվել է Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակում.«Նպատակը մեր տեսարժան ու պատմամշակութային վայրերը ներկայացնելն է: Առաջարկը ստացել ենք արտասահմանյան ընկերությունից: Նկարահանումեր ենք ունեցել Գառնիում, Սեւանում, Երեւանում»:

Տաթեւ Սարգսյանը


Մեր հարցին ի պատասխան, թե ինչու է հանդես եկել հատկապես հարսի զգեստով, Տաթեւը նշել է.«Այս կերպ այլազգիներին հուշում ենք, որ կարող են իրենց կյանքի կարեւորագույն օրը կամ սիրո պատմությունը նկարահանել հենց մեր երկրում»:

Դերասանուհու խոսքով` նկարահանումների ականատեսներն իրեն ճանաչել են, փողոցում նույնիսկ մոտեցել ու շնորհավորել են ամուսնության առթիվ:):

BRAVO.am
Լուսանկարները` Տաթեւ Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին