×


Տաթեւ Սարգսյանի պատասխանը իրեն ստախոս անվանողներին

Տաթեւ Սարգսյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում անդրադարձել է վերջին օրերին համացանցում տարածված այն դիտարկումներին, թե ինքը ստախոս է եւ կարողանում է ոչինչ չանելով՝ մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում լինել.«Կարծում եմ, նորմալ չէր լինի, եթե 25 տարեկանում նման նյութերը որեւէ ազդեցություն ունենային ինձ վրա: Ոմանց՝ «դիմակս» պատռելու քայլերը շատ ծիծաղելի են»:

Տաթեւ Սարգսյանը


Դերասանուհին նշել է՝ եթե ցանկություն ունենար ինքնագովազդով զբաղվել, ապա տեսանյութեր կնկարահաներ եւ կհրապարակեր իր էջերում.«Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, երգ գրելուն եւ վաճառելուն, որի մասին խոսել եմ, ես եւ Ռիչարդ Մադլենյանն այդ երգը գրել եւ վաճառել ենք սկսնակ մի երգչուհու, իսկ թե ինչու նա չի ներկայացրել, տեսահոլովակ չի նկարահանել, արդեն մեր խնդիրը չէ: Ավելին ասեմ՝ շարունակում եմ նոր երգեր գրել եւ համագործակցել երաժիշտների հետ»:

Ինչ վերաբերում է հեռուստատեսային տարբեր դերերի առաջարկներ ստանալու մասին իր հայտարարությանը, Տաթեւն ասել է.«Եթե իմ դերերը էպիզոդիկ լինեին, դրանցից հետո այդ մարդկանցից համագործակցության նոր առաջարկներ չէի ստանա. «Ֆուլ Հաուս»-ից հետո ես առաջարկ ստացա խաղալ նոր՝ 25 մասանոց ֆիլմում, իսկ «Դեպի վայրէջք»-ից հետո Ելենա Արշակյանն առաջարկեց նաեւ «Կայարան»-ում նկարահանվել»:

Տաթեւ Սարգսյանը


Նա նաեւ հայտնել է, որ երեք տարի եթերում չլինելու ընթացքում հաճախ է հարցազրույցների առաջարկներ ստացել, երկրպագուները շարունակել են հետաքրքրվել իրենով.«Հաճախ ինքս եմ լրագրողներին ասել, որ կարիք չկա նյութ պատրաստել: Հասկացա, որ այսօր իմ մասին նման լուրեր տարածողներն առաջին հերթին ինքնահաստատման խնդիր ունեն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին