×


Տաթեւ Սարգսյան.«Նրանք չհանդուրժեցին երջանկությունս եւ չշնորհավորեցին ինձ»

Տաթեւ Սարգսյանի հետաձգված հարսանիքի մասին արդեն պատմել ենք` տեղեկացնելով, որ զույգը նախատեսում է պսակադրվել Երուսաղեմում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նաեւ ասել է, որ հունիսին տեղի ունեցած նշանադրությունից հետո իր կյանքում շատ բան փոխվել է: 

Տաթեւ Սարգսյանը


«Գտնվեցին ծանոթներ, թվացյալ մտերիմներ, ովքեր չկարողացան հանդուրժել երջանկությանս փաստը եւ չգտան շնորհավորանքի խոսքեր, այնինչ չէի կարծում, որ նրանք ժամանակավոր են: Բայց կան մարդիկ, ովքեր զարմացրին ու հիացրին ինձ: Նրանցից էր Ռաֆայել Երանոսյանը, ում հետ երկու տարուց ավելի շփում չունեի, բացի պաշտոնական ողջույնից: Նա շատ անսպասելի շնորհավորեց ինձ, եւ ես զգացի, թե որքան անկեղծ ու ջերմ են նրա խոսքերը: Ուրախ եմ, որ ունեմ հին ու լավը կամեցող ընկեր, որը չանտեսեց ուրախությունս»,-ասել է Տաթեւը:

Տաթեւ Սարգսյանը


Սերիալային դերասանուհին նաեւ հավելել է.«Ռաֆոյի հետ երկար խոսել եմ իր անբուժելի վերքից եւ ուզում եմ, որ նրա բոլոր մաղթանքները հետ վերադառնան եռապատիկ ու ինչ-որ չափով մեղմացնեն կորստի ցավը: Ու թող բոլորիս սերը դեպի Ռաֆոն մեծ ուժ տա նրան”:

Տաթեւին զարմացրել է նաեւ Աննա Գրիգորյանը.«Նրան պատահական հանդիպելիս ապշել էի լուսավոր ու ջերմ ժպիտից, որը կարող էր այդքան տաքացնել: Շնորհավորանքն ու ուրախությունը տպավորիչ էին, քանի որ մենք ընկերուհիներ չենք, բայց նա փաստորեն դիպավ սրտիս իր մի ժպիտով ու անկեղծ աչքերով»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին