×


Տարաձայնություններ Գոհար Հովհաննիսյանի ընտանիքում :)

Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանը կարիերային զուգահեռ զբաղվում է երեխաների խնամքով, երազում է, որ նրանք եւս ընտրեն իր ուղին, այդ պատճառով էլ ատամհատիկի արարողության արդյունքները նրան հիասթափեցրել են:): 

Գոհար Հովհաննիսյանը` երեխաների հետ


Նա BRAVO.am-ին պատմել է, որ որդու 5-րդ տարեդարձի օրը նշելու մեկ այլ առիթ էլ են ունեցել.«Հարությունի ծննդից մի քանի օր առաջ 9 ամսական աղջիկս իր առաջին ատամը հանեց, եւ որոշեցինք կրկնակի տոն կազմակերպել: Տղաս ցանկացավ, որ խնջույքն իրականացնենք տատիկի՝ իմ մայրիկի տանը, ընտրեց հյուրերին եւ մուլտհերոսներին»:

Ատամհատիկի արդյունքներով՝  Գոհարի դուստրն ապագա խոհարար կամ ատամնաբույժ է:).«Գայանեն երկու թղթիկ վերցրեց: Անկեղծ ասած՝ մեծ սթրես տարա. ուզում եմ՝ իմ երեխաներից գոնե մեկը երգի: Մտածում էի՝ աղջիկս կլինի, որովհետեւ ամուսինս ասում է, որ մեր տղան նորմալ ոլորտ պետք է ընտրի, օրինակ՝ մարզիկ դառնա:)»:

Փոքրիկ Գայանեն


Գոհարն անկեղծորեն նշել է, որ բալիկների ապագա մասնագիտության թեմայով հաճախ է կատակում ամուսնու հետ.«Միշտ ասում եմ, թե գումարով էլ լինի, իմ երեխային առաջ եմ տանելու երգի ասպարեզում: Բայց, իհարկե, կատակում եմ, քանի որ երգը պետք է արյան մեջ լինի, ինքնաբուխ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհարի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW