Հեղինակավոր «ECHO Jazz» մրցանակաբաշխության շրջանակում ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ճանաչվել է «Տարվա միջազգային գործիքավորող»: Այս մրցանակին երաժիշտն արժանացել է իր «Mockroot» ալբոմի համար:
Տիգրան Համասյանը
«Մեծ պատիվ է նման մրցանակի արժանանալ Բրեդ Մելդաուի եւ «James Farm»-ի շարքում»,-իր «ֆեյսբուքյան» էջում գրել է Տիգրան Համասյանը:
«Mockroot» ալբոմի շապիկը
«ECHO Jazz Awards»-ն անց է կացվում Գերմանիայի ձայնագրման ակադեմիայի հովանու ներքո: Այս մրցանակը համարվում է «Գրեմմի»-ի գերմանական համարժեքը: Այս տարվա մրցանակաբաշխությունը կկայանա Համբուրգում՝ մայիսի 26-ին:
BRAVO.am
Աղբյուրը` nonesuch.com


×
5,937






