×


Տիգրան Մնացականյանը կրկին հայր է դարձել

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ առաջնեկի՝ Ռոբերտի լույս աշխարհ գալուց 13 տարի անց դերասան Տիգրան Մնացականյանն ու Լիանա Առաքելյանը պատրաստվում են կրկին ծնողներ դառնալ: Այսօր արդեն, ուրախ ենք հայտնել, որ զույգի երկրորդ երեխան ծնվել է:

Տիգրան Մնացականյանը` կնոջ հետ


Լիանան ամուսնուն դուստր է պարգեւել: Նորածնին անվանակոչել են Արինա. «Անբացատրելի զգացողություններ ունեմ: Խոսքերը բավական չեն նկարագրելու համար ապրումներս: Փառք Աստծո, կինս էլ, երեխաս էլ իրենց լավ են զգում»:

Դերասանը մեզ հետ զրույցում ասել է, որ 2 կգ 400 գրամ քաշով եւ 44 սմ հասակով աղջնակը մեկ ամիս շուտ է ծնվել.«Որդիս շատ ուրախ ու երջանիկ է, անհամբեր սպասում է քույրիկի հետ հանդիպմանը»:

Տիգրան Մնացականյանը կրկին հայր է դարձել


Ամուսինները նորածնին դիմավորելուն վաղուց են նախապատրաստվել.«Ամեն բան վաղուց պատրաստ է, իր անկյունը՝ դասավորված: Անհրաժեշտ իրերի գնումներով բոլորս ենք զբաղվել` ես, կինս, մայրս, եղբայրս` կնոջ հետ, զոքանչս ու քենիս:)»:

BRAVO.am-ը Արինային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Մնացականյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport