×


Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ռոմանտիկ ֆոտոշարքը

Այն, որ «Շանթ»-ի «Հայսուպերսթար 4» նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը պաշտոնապես լքել է ամուրիների շարքը, պատմել ենք դեռ նախորդ տարի: Նա եւ ընտրյալը՝ Անուշ Պոտուրյանը, միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում: Հարսանիքի հետաքրքիր դրվագները ներկայացնող տեսանյութը, սակայն, համացանցում է հայտնվել միայն վերջերս: Այն առաջարկում ենք դիտել նյութի վերջում:

Րաֆֆի Օհանյանը եւ Անուշ Պոտուրյանը


Լուսանկարիչ Արթուր Գեւորգյանն էլ այսօր հրապարակել է զույգի գեղեցիկ ֆոտոշարքը, որին իրականացրել է իր հիմնած «Lumen Wedding Photo and Video Agency»-ն: Նա նաեւ գրառում է կատարել` դիմելով Րաֆֆիին եւ Անուշին.«Երբ եկա հանգստավայր, ահավոր անձրեւ էր տեղում, բայց ես մե՜ծ հույս ունեի, որ եղանակը չի կարող փչացնել ձեր նման արեւոտ մարդկանց օրը: 2016-ի թույն օրերից էր, որ շատ երկար կհիշեմ: Ինչպես այս լուսանկարներում, միշտ ուրախ լինեք:)»:

Անուշ Պոտուրյանը եւ Րաֆֆի Օհանյանը


BRAVO.am
Լուսանկարները՝ «Lumen Wedding Photo and Video Agency»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW