Արփինե Իսրայելյանը ժամանակավոր դադարից հետո կարոտով եւ մեծ հաճույքով վերադարձել է նկարահանման հրապարակ: Դերասանուհին հանդես է գալիս “Արմենիա” հեռուստաընկերության նոր` “Ամնեզիա” սերիալում, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ սիրով է համաձայնել մարմնավորել Եվային:
Արփինե Իսրայելյանը
“Սյուժեն շատ հետաքրքրեց: Կերպարս ասելիք ունի. նա ուժեղ է, սատար է կանգնում հարազատներին”,-ասել է նա` հավելելով, որ թեեւ սերիալներում կերտում է մեղմ, հանդարտ բնավորությամբ հերոսների, կյանքում բավական աշխույժ եւ կենսուրախ է:
Բացառապես դրական դերերով հայտնի դերասանուհին դեմ չէ կերպարային փոփոխություններին, դա անգամ ցանկալի է համարում, իսկ առաջարկներն ընդունելիս իր գլխավոր նախապայմանը հետեւյալն է.“Չեմ նկարահանվի բաց տեսարաններում”:
Արփինե Իսրայելյանը
Արփինեն կողմնակից չէ նաեւ միայն գլխավոր կերպարներ մարմնավորելուն. “Երկրորդականները կարող են ավելի հետաքրքիր լինել: Երեք տարի մարմնավորել եմ Աննային, դադարից հետո կրկին առաջնային դեր ստանձնելով, կարծում եմ, կհոգնեի ինչպես ես, այնպես էլ հեռուստադիտողը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից


×
19,986





