×


Փոփոխություն “Պարիր, թե կարող ես” նախագծում

“Շանթ TV”-ի “Պարիր, թե կարող ես” նախագծի երրորդ եթերաշրջանին հետեւողներն այսօր առաջին անգամ կտեսնեն տեղի ունեցած փոփոխությունները. ամիսներ տեւած թեժ պայքարի միջով անցած եւ նախագծի լավագույն տասնյակում հայտնված մասնակիցներին այս փուլում միացել են նախորդ եթերաշրջանների սիրված մասնակիցները:

"Պարիր, թե կարող ես” նախագծի վեցերորդ գալա համերգին


Արմանի, Անիի, Լոլայի, Հովհաննեսի, Րաֆֆիի, Վահանի, Սաթենիկի, Սոնայի, Արմինայի, Նարեկի հետ բեմ դուրս կգան նախագծի 1-ին եթերաշրջանի հաղթող Հայկը, Հարութը, Պետրոսը, Դիանան, Քնարիկը, Սուսաննան, 2-րդ եթերաշրջանից Աղավնին, Կարենը, Միլենան, Արկադին, Դավիթը, Արմենը, Մագդան, Շուշանը, Քրիստինան: Հետաքրքրականն այն է, որ նրանք ոչ թե մրցելու են, այլ  այս եթերաշրջանի մասնակիցների հետ զույգեր են կազմելու եւ օգնելու են հաղթանակի հասնել:

"Պարիր, թե կարող ես” նախագծի վեցերորդ գալա համերգին


“Միացյալ Նահանգներում ֆորմատային փոփոխություն եղավ, որոշվեց հին մասնակիցներին էլ ներառել, ովքեր իրենց փորձառությամբ ինքնավստահություն եւ ուժ կտան տվյալ եթերաշրջանի մասնակիցներին եւ կօգնեն ավելի լավ ներկայանալ”,-նշել է նախագծի կազմակերպչական հարցերով պրոդյուսեր Աննա Դավթյանը:

"Պարիր, թե կարող ես” նախագծի վեցերորդ գալա համերգին


Նա հավելել է հետեւյալը. “Փոփոխությունը նախատեսված էր կիրառել չորրորդ եթերաշրջանից, բայց քանի որ հայաստանյան “Պարիր, թե կարող ես”-ի նախորդ երկու եթերաշրջանի մասնակիցները բավական ուժեղ եւ հետաքրքիր են, հեղինակները թույլ են տվել, որ այն իրականացվի այս եթերաշրջանից”:

“Պարիր, թե կարող ես” նախագծի ժյուրիի անդամ Վարդուհի Ալեքսանյանը


“Պարիր, թե կարող ես” նախագծի ժյուրիի անդամ Վարդուհի Ալեքսանյանն ասել է, որ ֆորմատային այս փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել մասնակիցների վրա. “Այսօր բեմում կտեսնեք երեք սերունդ՝  երեք եթերաշրջանի մասնակիցների, որոնք մեկը մյուսին լրացնում են”:

"Պարիր, թե կարող ես” նախագծի վեցերորդ գալա համերգին


Աննա Դավթյանը տեղեկացրել է, որ նախագծի երրորդ եթերաշրջանը նախորդներից տարբերվում է նաեւ նրանով, որ անհատական քվեարկություն է իրականացվում. “Նախկինում հեռուստադիտողը քվեարկում էր զույգի օգտին, եւ հաճախ թույլ զույգի պատճառով ուժեղ մասնակից էր դուրս մնում: Այժմ ամեն մասնակցի հաջողությունը կախված է իր իսկ պատրաստվածությունից եւ լավ ներկայանալուց: Այս եթերաշրջանում առաջին անգամ ունենալու ենք երկու հաղթող՝  Հայաստանի ամենասիրված պարող եւ պարուհի”:

Տեքստն ու լուսանկարները տրամադրել է “Շանթ” հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին