×


“Քաղաքում”-ի Սոնայի ամերիկյան հանգիստն ու Մովսեսի հետ “սիրավեպը” :)

“Քաղաքում” հեռուստասերիալում Սոֆային մարմնավորող Սոնա Մաթեւոսյանն այս օրերին նկարահանման հրապարակում չի լինում, իսկ պատճառը Հայաստանից բացակայելն է:): Դերասանուհին Միացյալ Նահանգներում է` հարազատներին տեսնելու եւ քրոջ հարսանյաց հանդեսին մասնակցելու նպատակով:

Սոնա Մաթեւոսյանը վայելում է արձակուրդը Միացյալ Նահանգներում


“Մինչ մեկնելս ինտենսիվ կերպով աշխատել եմ եւ խնդրել արձակուրդ հատկացնել: Վերադառնալուն պես վերսկսելու եմ նկարահանումներն ինչպես սերիալում, այնպես էլ թատրոնում”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա` տեղեկացնելով, որ խաղում է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում եւ երիտասարդական տարբեր թատերախմբերում:

Մովսես Կարապետյանը եւ Սոնա Մաթեւոսյանը


Սոնա Մաթեւոսյանն անդրադարձել է նաեւ իր եւ “Եռաչափ սեր” նախագծից Մովսես Կարապետյանի հարաբերություններին. մի շարք լուսանկարների պատճառով նրանք “կասկածվում” են սիրավեպ սկսելու համար:).“8 տարի է` ճանաչում ենք իրար, մտերիմ ենք եւ գրեթե ամեն օր հանդիպում ենք, բայց մեր շփումը զուտ ընկերական է”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Մաթեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW