×


Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը` “Time”-ի “տիտաններ” :)

“Time” հեղինակավոր ամսագիրը կազմել է աշխարհի 100  ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որի “Տիտաններ” անվանակարգը գլխավորում է Քանյե Ուեսթը: Ուշագրավ է, որ ամսագրում ռեփերի մասին կարծիք է գրել “SpaceX” եւ “Tesla Motors” ընկերությունների գլխավոր տնօրեն Էլոն Մասքը:

Քանյե Ուեսթը


“Այս տղան չի հավատում կեղծ համեստությանը եւ պետք էլ չէ: Քանյեի հավատն իր ուժերին եւ անհավատալի համառությունը նրան հասցրել են այնտեղ, որտեղ հիմա է: Իր դեբյուտային ալբոմում, որը թողարկել է մոտ մեկ տասնամյակ առաջ, ասել էր.“Մենք` ռեփերներս, բոլորի ուշադրության կենտրոնում ենք: Մենք ռեփ ենք կարդում, մենք չենք մտածում”: Իրականում Քանյեն մտածում է մշտապես ու ամեն ինչի մասին եւ ցանկանում է, որ մյուսներն էլ նույնն անեն: Հիմա, երբ վայելում է մեծ հեղինակություն,  դրան հասնելու հարթակ ունի: Նա չի վախենում քննադատությունից կամ ծաղրանքից: Քանյեն խաղ է խաղում, եւ մենք նոր ենք սկսում հասկանալ, թե ինչու”,-նշել է Էլոն Մասքը:

Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը եւս ընդգրկված է “Տիտաններ” անվանակարգում: “Փառքի առաջին լեդին”. այսպես է բնութագրել նրան “Էմմի” մրցանակի դափնեկիր հեռուստահաղորդավար Մարթա Սթյուարթը.“Քիմ Քարդաշյանը մեդիա ֆենոմեն է: Նա ունի 29 մլն հետեւորդ “Instagram”-ում, 31 մլն հետեւորդ՝ “Twitter”-ում: Իսկ նրա “Keeping Up With the Kardashians” շոուն լայն լսարան ունի: Ինչո՞ւ: Այդ հարցը պետք է ինքներս մեզ տանք: Ահա մի քանի պատճառ` էկզոտիկ գեղեցկություն, էներգիա, վճռականություն, սեքսուալություն, դրամա եւ երջանկություն… Քիմը հանդիսանում է մի ընտանիքի հոգատար քույր, որտեղ բոլորը սիրում են իրար… Կարծես թե այնքան էլ շատ չեն խոչընդոտները հետագա պայթյունային հաջողության համար”:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Աղբյուրը` time.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին