×


Քարդաշյանների 59-ամյա մայրը նոր սիրավեպ է սկսել :)

Քարդաշյանների ընտանիքը հանգիստ չի տալիս մամուլին: Այս անգամ քննարկվում է հանրահայտ քույրերի մայրիկի` Քրիս Ջենների անձնական կյանքը: Նախորդ տարի հաղորդավարուհին բաժանվեց Բրյուս Ջեններից, որի հետ ամուսնացած էր 1991 թվականից, իսկ այսօր արդեն նոր սիրավեպ է սկսել:

Քրիս Ջենները նոր սիրավեպ է սկսել


Քրիսը վաղը` նոյեմբերի 5-ին, իր 59-րդ տարեդարձը կտոնի նոր սիրելիի` 41-ամյա Քորի Գեմբլի հետ, ով Ջասթին Բիբերի մենեջերներից է: Զույգը նախորդ ամիս միասին է ներկայացել Քիմ Քարդաշյանի ծննդյան տոնին, իսկ այս օրերին նրանք ռոմանտիկ հանգիստ են վայելում Մեքսիկայում:

Քրիս Ջենները նոր սիրավեպ է սկսել


Նշենք, որ հաղորդավարուհին եւ նախկինում թեթեւ ատլետիկայի օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենները համատեղ երկու երեխա ունեն` Քենդալն ու Քայլին: Քորթնին, Քիմը, Քլոեն եւ Ռոբը Քրիսի առաջին ամուսնությունից են Ռոբերտ Քարդաշյանի հետ:

BRAVO.am
Աղբյուրը` People.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին