×


Քարդաշյան.“Նոր էի վերադարձել Հայաստանից, հղի էի, քնում էի, իսկ նրանք…”

Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը զարդարում է իսպանական “Vogue”-ի նոր համարի շապիկն ու էջերը: Ամսագիրը ռեալիթի-շոուների աստղին ներկայացնում է առանց շպարի եւ բրենդային հագուստների:

Քիմ Քարդաշյանը


“The Beverly Hills Hotel” խորագիրը կրող ֆոտոշարքում Քիմը ննջազգեստով է, առօրյա հանդերձանքով, հանգիստ ու հասարակ, առանց որեւէ ճոխությունների: Լուսանկարների հեղինակը Թեո Վեներն է:

Քիմ Քարդաշյանը


Քարդաշյանը լուսանկարներից մի քանիսը տեղադրել է սոցիալական ցանցերի իր էջերում: Ստորեւ ներկայացված կադրը նա տարածել է հետեւյալ գրությամբ.“Այս լուսանկարում նոր եմ վերադարձել Հայաստանից, հղի եմ, քնում էի, իսկ նրանք լուսանկարում էին:)”:

BRAVO.am
Լուսանկարները` “Vogue”-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW