×


Քեթրին Մանասյանը նորածին որդուն անվանակոչել է Ջոյ Իսահակ :)

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանն առաջին անգամ մայրացել է: Նրա որդին ծնվել է սեպտեմբերի 11-ին` առավոտյան ժամը 11-ի սահմաններում.“Բուժքույրերն ինձ ասացին, որ տղաս կնամոլ է լինելու, քանի որ այդ օրը ծննդատանը ծնվել են 11 աղջիկ եւ իմ որդին: Օր օրի զգում եմ մայրության բերկրանքը. երբ հիվանդանոցից եկանք տուն, այդ պահին գիտակցեցի, որ իմ երեխան է եւ ուրախությունից արտասվեցի:): Ամուսինս համակարգչի էկրանին երեխայի նկարն է դրել, դրանից էլ եմ հուզվում”,-BRAVO.am-ին պատմել է նորաթուխ մայրիկը:

Քեթրին Մանասյանն առաջին անգամ մայրացել է


Տղային անվանակոչել են Ջոյ Իսահակ` ոճաբան-վարսահարդար Ջորջ Բեդուրյանի հոր պատվին.“Անկեղծ ասած, հատուկ չենք որոշել, որ յուրահատուկ անուն ունենա, ուղղակի ամուսինս վաղուց մտադրվել էր առաջնեկին լուսահոգի հայրիկի անվամբ կնքել: Ջոյ անունը մենք ենք ավելացրել, երկուսն էլ նշանակում են ուրախություն. նա իսկապես մեզ համար ուրախություն է”:

Քեթրին Մանասյանի նորածին որդին` Ջոյ Իսահակը


Խնամքի հարցում դերասանուհուն օգնում են սկեսուրը, ամուսինը, մայրն ու քույրը. “Շատ բարդ ու նուրբ աշխատանք է, միայնակ դեռ չեմ կարողանում խնամել: Շատ կցանկանամ, որ առողջ ապրելակերպ վարի, եթե ծնողներով այդպես վարվենք, նա էլ մեր օրինակին կհետեւի”:

Քեթրին Մանասյանն` ամուսնու եւ նորածին որդու հետ


Քեթրինը հաջորդ տարվա սկզբին նախատեսում է թատրոն վերադառնալ, նշում է` շատ է կարոտել աշխատանքը.“Երբ ավելորդ քաշիս հետ կապված խնդիրը լուծեմ, երեխան էլ մի քիչ մեծանա, նորից կվերադառնամ բեմ: Այսքան երկար դադար չէի ունեցել, չնայած` հղիության ընթացքում մի քանի անգամ բեմ բարձրացել եմ: Այս պահին երեխայիցս չեմ ուզում հեռանալ, անընդհատ կարոտում եմ նրան, բայց աշխատանքիս բացը շատ է զգացվում, սիրով նորից կաշխատեմ”:

BRAVO.am
Լուսանկարները` Քեթրին Մանասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին