×


Այսպիսի Քենդիս Սվեյնփոլ դեռ երբեւէ չեք տեսել:)

Սուպերմոդել եւ “Victoria’s Secret”-ի ամենացանկալի “հրեշտակներից” Քենդիս Սվեյնփոլը մազերի քիմիական գանգրացում է կատարել եւ մերկացել է “Muse” ամսագրի համար: Այս հմայիչ շիկահերի նոր ֆոտոշարքի հեղինակը ֆեշն-լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է: 

Քենդիս Սվեյնփոլը


23-ամյա մոդելի՝ ամսագրի էջերը զարդարող լուսանկարները բավական անկեղծ են ստացվել: Նշենք, որ Քենդիսը սովոր է ցուցադրել գեղեցիկ բարեմասնությունները ներքնազգեստների գովազդներում, մեկ անգամ մերկացրել է կուրծքը հանուն իտալացիների, բայց ամբողջովին մերկ առաջին անգամ է ներկայանում հանրությանը:): 

Ամսագրում տպագրվել է հարավաֆրիկյան գեղեցկուհու հետ հարցազրույց, որի շրջանակում աղջիկը խոսել է նաեւ իր մանկությունից. “Մեծացել եմ ագարակում, որտեղ օրերն արկածներով լի էին: Կովերին կթելը, ոչխարներին արածացնելն ու լճում լողալն իմ առօրյայի մասն էին կազմում”:

Քենդիս Սվեյնփոլը


Սվեյնփոլը նշել է, թե իր ոգեշնչման աղբյուրը Ժիզել Բունդհենն է: Մոդելի համար օրինակ են ծառայում նաեւ Մերիլին Մոնրոն եւ Էլիզաբեթ Թեյլորը. “Որպես մոդել հասել եմ բոլոր նպատակներիս: Ցանկանում եմ շարունակել աշխատել այն մարդկանց հետ, որոնք ինձ ոգեշնչում են, եւ որոնց ես եմ ոգեշնչում”:

 Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Muse

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին