Նախորդ տարեվերջին ավարտվեց «Շանթ»-ի «Թաքնված սեր» սերիալը։ Տոնական օրերի պատճառով ստեղծագործական թիմն արդեն ավանդույթ դարձած ավարտական խնջույքը կազմակերպել էր երեկ: Նրանք ուրախ ժամանց են ունեցել ռեստորանային համալիրներից մեկում: Այս մասին BRAVO.am-ին պատմել է ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, նաեւ տեղեկացրել, թե ինչ համագործակցություն է սպասվում առաջիկայում։
«Թաքնված սեր» սերիալի ավարտական խնջույքին
«Խնջույքը շատ լավ է անցել։ Առհասարակ, մեր թիմում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է։ Երեկ էլ պարել ենք, երգել եւ ուրախացել»,-ասել է նա եւ հավելել. «Հիմնական դերասանական կազմի հետ արդեն մի քանի նախագծում աշխատել ենք, ընկերներ ենք դարձել»:
«Թաքնված սեր» սերիալի ավարտական խնջույքին
Երեկույթին ներկա է եղել ոչ միայն դերասանական անձնակազմը, որոնց թվում` Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Մուրադ Նադիրյանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Սյուզան Պապյանը, Օլյա Հակոբյանը, Դավիթ Աղաջանյանը, Սոֆյա Պողոսյանը, Աշոտ Հակոբյանը եւ այլք, այլեւ նկարահանող խումբը:
«Թաքնված սեր» սերիալի ավարտական խնջույքին
Ռեժիսոր Մհեր Խաչատրյանից տեղեկացանք նաեւ, որ այս տարի կցուցադրեն նոր հեռուստասերիալ՝ պահպանելով «Թաքնված սեր» սերիալի հիմնական դերասանական կազմը։
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` դերասանների «ֆեյսբուքյան» էջերից


×
26,910






