×


Քիմը, Քանյեն, Քլոեն, Քորթնին, Քենդալն ու այլք` Քայլի Ջենների ծննդյան տարեդարձին

Այսօր` օգոստոսի 10-ին Քարդաշյանների մեծ ընտանիքի կրտսեր անդամը` Քայլի Ջենները նշում է 18-ամյակը: Քարդաշյաններն երեկ գիշերը նշել են Քայլիի ծննդյան տարեդարձը` մեծ խնջույք կազմակերպելով Լոս Անջելեսում:

Քիմը, Քայլին, Քենդալը, Քլոեն ու Քորթնին


Նախ` երեկույթի լուսանկարներից երեւում է, որ սեւահեր Քայլին ծննդյան տարեդարձին շիկահեր է դարձել: Երեկույթի ընթացքում հոբելյանը երկու անգամ զգեստափոխվել է:

Միջոցառմանը ներկա էին կլորացած փորիկով Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Քայլիի մայրիկը` Քրիս Ջենները սիրելիի հետ, սեռափոխ հայրը` ում այժմ որպես Քեյթլին Ջեններ են ներկայացնում, նաեւ Քլոե ու Քորթնի Քարդաշյաններն ու Քենդալ Ջենները: Հայտնի հյուրերից էր նաեւ մոդել Ջիջի Հադիդը:

Քայլի Ջենների ծննդյան օրը


Քայլիի ծննդյան տարեդարձի ամենասպասված հյուրերից էր ռեփեր Թայգան:  Ասում են՝ հենց նա է հոբելյարի սիրելին, ու զույգը արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է, չնայած նրանցից որեւէ մեկը պաշտոնապես դեռ չի հաստատել սիրավեպի իրական լինելը:

Սակայն նվերը, որ Թայգան մատուցել է Քայլիի 18-ամյակին, իր փոխարեն է խոսում` 320 հազար ԱՄՆ դոլար արժեցող Ֆերրարի մակնիշի ավտոմեքենա:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը


Դե ինչ, շնորհավորենք Քայլիին ու դիտենք ծննդյան տարեդարձից ստորեւ ներկայացված լուսանկարները :):

Bravo.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին