×


Քիմ Քարդաշյանը, Բրեդ Փիթը եւ ուրիշներ` Ռիհաննայի կազմակերպած երեկույթին

Բեւերլի Հիլզում կայացել է Ռիհաննայի կազմակերպած բարեգործական առաջին միջոցառումը, որն այսուհետեւ կլինի ամենամյա: “Diamond Ball’’ կոչվող երեկույթին ներկա են եղել Սալմա Հայեքը, Բրեդ Փիթը, Քիմ Քարդաշյան, Քրիս Ջենները եւ այլ հայտնիներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն:

Ռիհաննան


“Երջանիկ եմ, որ ինձ շրջապատում են բարեսիրտ մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել ու փոխել կարիքավորների կյանքը’’,-իր ելույթում նշել է Ռիհաննան, իսկ դերասան Բրեդ Փիթը ներկայացրել է “Diamond Ball’’-ի առաքելությունը:

Բրեդ Փիթը


Բացի այն, որ հայտնիները գումար են նվիրաբերել “The Clara Lionel Foundation” հիմնադրամին, երեկույթը նրանց համար հրաշալի առիթ էր ցուցադրել հագուկապն ու զարդերը, նաեւ հանդիպել վաղեմի ընկերներին:

BRAVO.am
Լուսանկարները` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին