×


Քիմ Քարդաշյանը զինված հարձակման է ենթարկվել

Փարիզի նորաձեւության շաբաթվան մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Քիմ Քարդաշյանին երեկ դիմակավոր եւ ոստիկանական համազգեստով երկու տղամարդ պատանդ են պահել հյուրանոցի իր համարում: Այս մասին հայտնել է ռեալիթի շոուների աստղի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ վերջիններս եղել են զինված:

Քիմ Քարդաշյանը


«Քիմը ֆիզիկապես չի տուժել, սակայն ցնցված է պատահարի պատճառով եւ գտնվում է շոկային վիճակում»,-նշել է նա:

Reuters-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին: Հանցախումբը գողացել է Քիմի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդերը:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, միջադեպի մասին իմացել է Նյու Յորքում ելույթի ժամանակ եւ ընդհատել է շոուն.«Ներողություն, իմ ընտանիքում ինչ-որ բան է պատահել, եւ ես ստիպված եմ դադարեցնել համերգը»,- բեմից հայտնել է ռեփերը:

BRAVO.am
Աղբյուրը` CNN

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW