×


Քիմ Քարդաշյանը կժամանի Երեւան

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համերգով Երեւան է ժամանելու “System of a Down” աշխարհահռչակ ռոք-խումբը: Պարզվում է` ապրիլին պլանավորում են պապենական հայրենիք այցելել նաեւ Քարդաշյան քույրերը: Այս մասին հայտնում է  E! News-ը:

Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի-շոուների հայազգի աստղին ուղեւորության ժամանակ հնարավոր է ուղեկցի նաեւ ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմն ու Քորթնին մտադիր են Երեւան բերել նաեւ իրենց երեխաներին:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` սպասվելիք ուղեւորությունն անչափ ոգեւորել եւ հուզել է քույրերին, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց հայկական արմատների մասին, հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի միացել էին նաեւ Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբը փրկելու արշավին:

BRAVO.am
Աղբյուրը` E! News

Կարդալ ավելին

Quality Sign BW