×


Քիմ Քարդաշյանը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է եթերում:)

Քիմ Քարդաշյանն օրերս ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ: Նշենք, սակայն, որ հետաքրքրասերներն այդպես էլ չեն կարողացել բացահայտել` արդյոք հաջողվել է ռեալիթի շոուների աստղին ազատվել ավելորդ քաշից:

Քիմ Քարդաշյանը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է եթերում:)


57-ամյա Քրիս Ջեների թոք-շոուի ընթացքում Քիմի մասնակցությամբ տեսաուղերձ է ցուցադրվել, որտեղ միայն երեւում են նորաթուխ մայրիկի դեմքն ու ուսերը: Նա ողջունել է Քրիսին ու շնորհավորել հեռուստածրագրի մեկնարկի առթիվ.“Շատ եմ ցավում, որ այժմ չեմ կարող մասնակցել հաղորդմանը. տնային հոգսերով եմ զբաղված: Դու ծնված ես հաղորդավարուհի լինելու համար: Սիրում եմ քեզ ու մաղթում, որ առաջիկայում եւս հաջողություններ գրանցես”:

Քրիս Ջեններն ու Քիմ Քարդաշյանը


Քիմ Քարդաշյանի մայրը հուզվել է դստեր ջերմ խոսքերից: Նրան գրկել ու փորձել է հանգստացնել ստուդիայում գտնվող ռեփեր Փի Դիդին:): Տեսանյութը կարող եք դիտել ստորեւ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին