×


Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առաջնեկը կծնվի հունիսի 18-ի՞ն

2012 թվականի հոկտեմբերին Քանյե Ուեսթը ջնջել էր “Թվիթեր”-ի իր էջը: Ռեփերը վերադարձել է վիրտուալ տիրույթ ու կատարել խոսակցությունների առիթ դարձած խորհրդավոր մի գրառում` “Հունիսի 18”: Երկրպագուների մեկնաբանություններից ու արտասահմանյան լրատվամիջոցներում թեմային վերաբերող հրապարակումներից կարելի է ենթադրել, որ բոլորը կարծում են, թե վերոնշյալ օրը ծնվելու է նրա առաջնեկը:

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Կա նաեւ մեկ այլ տարբերակ, ըստ որի` հունիսի 18-ին կթողարկվի Քանյեի նոր` “Cruel Summer” ալբոմը: Այս ամսաթիվը կարող է նաեւ համերգային շրջագայությունների մեկնարկն ազդարարել:

Քիմ Քարդաշյանը


Մինչ շատերը փորձում են բացահայտել առեղծվածը, ապագա մայրիկը քույրերի հետ իր հանգիստն է վայելում: Հունաստան, արեւ, Էգեյան ծով, զբոսանավ… Պապարացիները լուսանկարել են լողազգեստով Քորթնիին եւ Քլոեին, Քիմը, սակայն, կարգավիճակից ելնելով, բավարարվել է միայն մաքուր օդ շնչելով:):  

Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հունաստանում


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին