×


Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի նվերը Նորթի 1-ամյակին :)

33-ամյա Քիմ Քարդաշյանի ու 37-ամյա Քանյե Ուեսթի առաջնեկը` Նորթը, դարձել է 1 տարեկան: Ծննդյան առաջին տարեդարձի օրն աղջնակը կրել է ադամանդե ականջօղեր, եւ պապարացիներն, իհարկե, շտապել են հանրությանը ցուցադրել ծնողների ինքնատիպ նվերն իրենց դստերը:):

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը` Նորթի հետ


Մանհեթենի մանկական թանգարան այցելելուց հետո նորապսակները  փոքրիկի հետ ուղեւորվել են Նյու Յորքի ռեստորաններից մեկը, որտեղ էլ տեղի է ունեցել տոնական խնջույքը:

Նորթ Ուեսթի ականջներն այսքան վաղ տարիքում դակելու փաստն այլազգի ազգագրագետները պայմանավորում են Քիմ Քարդաշյանի հայկական արմատներով` նշելով, սակայն, եթե մի շարք մշակույթներում դա պարտադիր երեւույթ է, ապա հայերի շրջանում արմատացած ավանդույթ չէ:

Քիմի եւ Քանյեի դուստրը դարձել է 1 տարեկան


Ի դեպ, այս ընտանիքը միանգամից երկու տոն է նշել: Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը եւ կատարել հետեւյալ գրառումը.“Քո սերը մեր դստեր հանդեպ ինձ լցնում է անսահման սիրով”:

Քանյե Ուեսթը` դստեր հետ


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին