Քիմ Քարդաշյանը որոշել է գումարի դիմաց օգնել բոլոր նրանց, ովքեր երազում են հանրաճանաչ դառնալ թեկուզեւ երեւակայական դաշտում:): Ռեալիթի-շոուների հայազգի աստղն իր խաղի շնորհիվ մինչեւ տարեվերջ հնարավոր է ստանա 200 մլն դոլարի շահույթ. այս մասին տեղեկացնում է Bloomberg կայքը:
Քիմ Քարդաշյանը
“Kim Kardashian: Hollywood” հավելվածը “App Store”-ում եւ “Google Play”-ում հայտնվել է հունիսի վերջին եւ արագ գրավել օնլայն-խանութների վարկանշային ցուցակների առաջին հորիզոնականները: Խաղի հաջողությունն անդրադարձել է նաեւ այն թողարկող “Glu Mobile”-ի վրա. ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 42%-ով:
Քիմ Քարդաշյանը
Այս նախագիծը Քիմ Քարդաշյանի համար կարող է դառնալ ամենաեկամտաբերը, իսկ ավելի վաղ նա մեկ այլ ռեկորդ էր սահմանել` իր հարսանեկան լուսանկարի շնորհիվ հավաքելով “լայք”-երի առավելագույն քանակություն:):
BRAVO.am
Աղբյուրը` Bloomberg.com


×
9,592





